ՉԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Սպորտ
ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան,անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, ով երկու գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» դեմ խաղում, «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով նույնպես երկու գոլի հեղինակ է դարձել «Բորուսիայի» դեմ խաղում, ինչպես նաև «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, որը մասնակցել է «Բավարիայի» դեմ ամբողջ խաղին ընդգրկվել են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում։
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան հաջորդ շաբաթ՝ ապրիլի 15-ին և 16-ին։