ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ պատերազմի․ Թրամփ
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է BBC-ն։
«Եթե պետք լինի, ուրեմն՝ այո»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է ռազմական գործողություն, եթե Իրանը հրաժարվի միջուկային գործարքից։
Թրամփը նաև հնարավոր է համարել Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի կրճատումը։ Նրա խոսքով, դա կլինի բանակցությունների ընթացքում քննարկման առարկա դարձած թեմաներից մեկը։
«Դա կախված է հանգամանքներից: Մենք վճարում ենք Եվրոպայում զինվորականների համար: Մենք մեծ փոխհատուցում չենք ստանում Եվրոպայից կամ Հարավային Կորեայից: Այսպիսով, դա կլինի ոչ առևտրային թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք։ Կարծում եմ, որ մենք այն կդարձնենք առևտրային բանակցությունների մաս»,- նշել է ԱՄՆ նախագահը: