«Հրապարակ». Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել երբեմնի գործընկերների համար․ նրանք պատրաստվում են շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով քվեարկությունների ժամանակ քվեատուփերը հակառակ՝ շրջված դնել, որպեսզի ընտրողը քվեախցիկում թիկունքով կանգնած լինի ընտրական հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին, եւ նրանք տեսնեն ընտրողի գործողությունները։
Ի դեպ, այս առաջարկը նրանք արել են նաեւ ՔՊ-ում` դեռեւս գործող վարչության ընտրություններից առաջ, սակայն, հավանաբար, ազատ, թափանցիկ ընտրությունների ջատագով Փաշինյանը մերժել է այն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում