Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ Նովոստի Ինչպես են Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում լուծել ուկրաինական հակամարտությունը. Ռուսական աղբյուր Քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. Գալյան Время деньги. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Վատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն․ Պատմաբան Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ինչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔ Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան Նիկոլը Հայաստանից սարքում է Գետտո

«Փաստ». Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անթաքույց է, որ մարզական նախասիրություններով մենք, այդ թվում՝ տողերիս հեղինակը, օրիգինալ չենք: Այո, ֆուտբոլը մեր սիրելի մարզաձևն է, և բնական է, որ շատերի նման մենք էլ բուռն ենք արձագանքում, հատկապես, երբ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը ձախողվում է: Այո, երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտություններ է կրում, երբ ֆուտբոլում տոտալ ձախողումներ են, մենք պահանջում ենք թիմի գլխավոր մարզչի, ՀՖՖ նախագահի հրաժարականը ու ճիշտ ենք անում, նաև, մեղմ ասած, հաճախ «բմբլահան» ենք անում հավաքականի ֆուտբոլիստներին: Սա հասկանալի ու գուցե բնական է, շատ դեպքերում՝ միանգամայն հիմնավորված:

Բա՛յց...

Որքան էլ ցավալի է, մենք մեծամասամբ տեսնում ու գնահատում ենք տվյալ պահի խնդիրը, որն արտացոլված է «տաբլոյին»: Իսկ ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «հավաքականը»: Վերջին հաշվով, դա էլ է, չէ՞, «հավաքական»: Բոլոր այդ կառավարության անդամները, նախարարները, վարչապետամերձ անձինք, նրա ՔՊ-ի կարկառունները, իրենց քպական պատգամավորները, առաջին և երկրորդ շարքերի իշխանամետ քարոզիչ-պաշտպանիչների կոհորտան: Դա էլ իշխանական-քաղաքական «հավաքական» է:

Ի դեպ, ցավալի է դա արձանագրել, բայց այնպիսի տպավորություն է, որ ֆուտբոլի դեպքում առանձին վերցրած մեկ պարտությունը մեր հասարակության մի որոշակի մասը շատ ավելի ցավոտ է ընդունում, քան ավելի լայն ընդգրկմամբ ու մեր բոլորի կյանքի և ապագայի հետ անմիջականորեն շաղկապված պարտությունները:

Իսկ ո՞րն է խնդիրը, որ, օրինակ՝ դիվանագիտության, արտաքին-քաղաքական ճակատում պարտությունները, այսպես ասած՝ բանակցային գործընթացում կրած խայտառակ պարտությունները նման բուռն ու բորբոքուն հակազդեցություն կամ տրամադրություններ չեն հարուցում: Պատճառը միգուցե ա՞յն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քպական «հավաքականի» պարտությունները թվատախտակի վրա հաշվով չեն արտացոլվում: Այսինքն, հաշիվ չկա, էլի, որ, օրինակ՝ ասես՝ սահմանազատման վերաբերյալ Փաշինյանի «հավաքականի» հանդիպումն Ալիևի «հավաքականի» հետ ավարտվեց այսինչ հաշվով՝ հօգուտ թշնամու:

Լավ, իսկ Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը (Պրահա, 06.10.2022 թ.՝ Եվրամիության «խաղադաշտում») ու հանձնումը (2023 թ. սեպտեմբեր) քանիսո՞վ զրո է: Չէ, լուրջ, Փաշինյանի «հավաքականն» այդ կենսական ու ազգի ապագան ու նաև Արցախի հայության հինգհազարամյա պատմությունը ոտնատակող հարցում քանիսո՞վ զրո է պարտվել՝ 0:15, 0:25, թե՞ 0:100:

Արդեն ամբողջ 7 տարի է, ինչ ամեն օր խոշոր հաշվով պարտություններ են: Խայտառակ, ամոթալի պարտություններ: Ոչ թե երկրի, այլ երկրի իշխանության ղեկին գտնվող «հավաքականի» պարտություններ, որից, ցավոք, տուժում է երկիրը: Եթե ֆուտբոլի հավաքականի պարտությունից տուժում են երկրի անունն ու մեր նյարդերը, ապա սրանց պարտությունը ողբերգական հետևանքների է բերում:

Շարունակենք...

Տնտեսություն. պարտություն՝ պարտության վրա: Ի լրումն՝ «նստած» վերաարտահանման ասեղի վրա: Չհաշված՝ պարտքի շարունակական ավելացումը:

Կրթություն. պարտությունների շարք: Գումարած՝ բովանդակային նենգախեղում, հանրակրթության ազգային ինքնության ճանաչման միջուկի վերացում:

Գյուղատնտեսություն. Փաշինյանի «հավաքականը» պարտվում ու պարտվում է, Հայաստանում հողագործների, ֆերմերների, գյուղացիների ապրուստը, եկամուտները նվազում են, կյանքի որակն ընկնում է, մշակվող հողատարածքները՝ կրճատվում:

Հանցավորության դեմ պայքար. այստեղ Փաշինյանի «հավաքականն» ընդհանրապես տապալված է. հանցավորության ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները նկատելիորեն աճել են: Ախր, ո՞ր մեկն ասես՝ խաղամոլություն, թմրամոլություն, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտ...

Բոլոր ուղղություններով գերազանցապես խոշոր հաշվով պարտություններ են՝ մեկը մյուսի ետևից:

Եզակի դեպքերը, որ Փաշինյանի «հավաքականը» կարող է իր ակտիվում գրանցել որպես «հաղթանակ», հետևյալներն են. ժողովրդավարության շեշտակի նահանջ, ոստիկանապետական, գեստապոյական ու ճնշիչ մեթոդների արմատավորում, քաղաքական ու պարզապես բռնաճնշումներ, հարկերի, տուրքերի, տուգանքների ավելացում, բյուջետային միջոցների խայտառակ մսխումներ, կոռուպցիայի խորացում... Այ, այս հարցերում, այո, Փաշինյանի «հավաքականը» հաղթում է: Բայց ո՞ւմ է հաղթում. Հայաստանի քաղաքացիներին, բնակչությանը, այսպես ասենք՝ «երկրպագուների» բազմությանը: Մեծ հաշվով, դրանք ևս խայտառակ պարտություններ են թե՛ պետության, թե՛ երկրի, թե՛ ժողովրդի ու ապագա սերունդների համար:

Մի խոսքով՝ համատարած պարտություններ են: Ավելին, համատարած ջախջախիչ հաշվով պարտություններ են: Ու մենք այդ ամենի խորապատկերում տեսնում ենք միայն Վրաստանի ֆուտբոլի հավաքականից կրած 1-6 հաշվով պարտությո՞ւնը: Լավ, 1-9 հաշվով՝ երկու հանդիպման արդյունքում:

Իհարկե, ֆուտբոլային ղեկավարությունը պետք է հեռանա, քանի որ այդ խայտառակությունը նրանց հնգամյա գործունեության «արդյունքն» է: Բայց եթե վաղը, մյուս օրը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, ասենք, Պորտուգալիային 0-6 հաշվով պարտվի էլ, դրանից միայն ֆուտբոլի հավաքականի անկյալ վարկանիշը մի քիչ էլ կընկնի: Ու՝ վերջ:

Այնինչ, Փաշինյանի, նրա գլխավորած «հավաքականի», այնտեղ «հանդես եկողների» և «պահեստայինների» ամեն մի պարտություն, ամեն մի սխալ «փոխանցում», ամեն մի վրիպում, ամեն մի սխալ ամենաուղիղ կերպով վտանգում է բոլորիս կյանքը, մեր երեխաների, մեր սերունդների, այդ թվում՝ ֆուտբոլի հավաքականի խաղացողների ապագան:

Լավ, եթե որևէ երկրում, ֆուտբոլային որևէ առաջնությունում որևէ թիմ 7 անգամ իրար ետևից խայտառակ պարտություններ կրի, չորրորդ խաղից հետո մարզչին էլ, ակումբի ղեկավարությանն էլ գործից կազատեն:

...Արդեն յոթ տարի Հայաստանի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած «հավաքականն» անընդհատ խայտառակ պարտություններ է կրում ու... հպարտանում դրանցով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ ՆովոստիԻնչպես են Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում լուծել ուկրաինական հակամարտությունը. Ռուսական աղբյուրՔաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. ԳալյանВремя деньги. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն․ ՊատմաբանԱլեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի ՌուսաստանՆիկոլը Հայաստանից սարքում է ԳետտոՁուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Զատիկի իրական խոսրհրդի մասինՄինսկի խմբի գոյությունը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված hակամարտnւթյան պարագայում. ՄիրզոյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Կալինովո բնակավայրըԵվրահանձնաժողովը չի երկարաձգի Ուկրաինայի՝ ԵՄ շուկա մուտքի հնարավորությունըԱդրբեջանի հետ ճանապարհների բացումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ. ԱԳ նախարարԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ ՄիրզոյանՄասնակցության արժեքը՝ 1 մլն-ից 3.5 մլն դրամ. Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինԿիևում ռուսական երգեր լսելու համար դեռահասներ են ձերբակալվելՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարաները ԱԺ–ում են. հարցուպատասխանի ժամ էՍիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն ԶուրաբյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել էՈ՞վ ավելի շատ կայֆ կստանա, ե՞ս, թե դուք. Աղազարյանի՝ գարեջրային ալեգորիաներով ելույթըՎրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԿրшկnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստիՀուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ ՄինասյանԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել ՉինասԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանՈւկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովԲողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու ՀայաստանԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԵնթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոնՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը երեք տարում եռապատկվել է. ՆԳ նախարարՆիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքներըՆայի չկոխես. Վարդանիկի լեքսիկոնըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինՄարտուն Գրիգորյանի թիմակիցների աջակցությամբ ՔՊ-ն Գյումրիում կրեց պարտություն. Հենրիխ ԴանիելյանՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)Վրաստանի նախագահի եւ Ադրբեջանի վարչապետի հանդիպման ժամանակ ընդգծվել է խաղաղության կարեւորությունըԹրամփը «կատաղած» է ԵՄ-ի վրա․ PoliticoԲուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն դոլար հատկացնելու առաջարկըԹրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNNԿառավարությունը վճռական է տրամադրված Հայաստանի եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանն աջակցելու հարցում. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top