ԵԱ. Արսեն Հարությունյանը` փոխչեմպիոն
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ փոխչեմպիոն
25-ամյա ըմբիշը եզրափակիչում մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Զաուր Ուգուևի դեմ և համառ պայքարում և պարտվեց 5-7 հաշվով։
Հարությունյանը կարիերայում առաջին անգամ արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնություններում։ Նա նաև քառակի չեմպիոն է ու բրոնզե մեդալակիր։