Նոր խորը ճեղքում Հյուսիսդոնբասյան ճակատում. ուկրաինական ուժերի համար կատաստրոֆիկ վիճակ է ստեղծվել (Քարտեզ)
Միջազգային
Հյուսիսդոնբասյան ճակատում վերջին օրերին ռուսական բանակը մի շարք կարեւոր ձեռքբերումներ ունեցավ: Այդ թվում, նախօրեին ռուսները գրավեցին Կատերինովկա բնակավայրը (Քարտեզում) եւ երեկ էլ` դրանից արեւելք ընկած ողջ գոտին: Սա երկու խնդիր է կուծում:
Նախ, ապահովել ռուսական ուժերի թիկունքը` դեպի արեւմուտք` Նովոյե եւ վերջնարդյունքում` Օսկոլի ջրամբարի հարավային հատված դուրս գալու համար: Իսկ դա շրջապատման վիճակ է ստեղծում ջրամբարից արեւելք գտնվող ուկրաինական բոլոր ուժերի համար:
Երկրորդը, ապահովել Լիմանի ուղղությամբ ռուսական հարձակման թիկունքը:
Եվ ահա, անմիջապես էլ Լիմանի ուղղությունն ակտիվացավ: Այն է` ճակատի հարավային թեւում ռուսները կարողացան դուրս գալ Զարեչնոյե եւ Տորսկոյե բնակավայրեր` սկսելով մարտերը դրանց համար:
Այս բնակավայրերը գրավելով, նախ` ռուսների հարձակումը կարող է ուղղվել ուղիղ դեպի Լիման, որի ուղղությամբ այլեւս բնակավայրեր չկան, որոնք ուկրաինական կողմը կկարողանա օգտագործել պաշտպանություն կազմակերպելու համար:
Վացի այդ, Տորսկոեն գրավելու դեպքում ռուսների համար բացվում է դեպի հարավ ուղղությունը: Այդ դեպքում ռուսական ուժերը սպառնում են ռազմավարական նշանակություն ստացած Սեւերսկի թիկունքին: Այն դեպքում, երբ Սեւերսկից արեւելք ռուսները գործնականում գրավել եւ ուկրաինական պաշտպանության գիմնական գոտին` Բելայա Գորան` այս հատվածից եւս պատրաստվելով Սուերսկի գրոհին:
Այսպիսով, եթե ուկրաինական կողմի ռեզերվները չբավարարեն (նաեւ պետք է հաշվի առնել, որ նման կատաստրոֆիկ իրավիճակներ ունեն ընդհանուր ճակատի մի շարք այլ հատվածներում եւս), Հյուսիսային Դոմբասում նրանց համար իրավիճակը կարող է շատ արագ վերածվել իսկական կատաստրոֆայի: Չնայած, ուկրաինական փորձագիտական աղբյուրները եւս այդ գնահատականն են տալիս ստեղծված իրավիճակին:




