Չինաստանի պատասխան հարվածը Թրամփին. պատերազմն ակտիվանում է
Միջազգային
Չինաստանը 84 տոկոսով մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա՝ ի պատասխան Թրամփի 104 տոկոս մաքսատուրքերի:
Ամերիկյան ապրանքների համար 84% մաքսատուրք սահմանելու Չինաստանի որոշումը նշանակում է.
Սպառողների համար.
Ավելի բարձր գներ. Չինաստանում ամերիկյան ապրանքները (մեքենաներ, տեխնիկա, սնունդ) ավելի թանկ կարժենան:
Ավելի քիչ տարբերակներ. որոշ ամերիկյան ապրանքանիշեր կարող են դադարեցնել վաճառքը՝ սահմանափակելով ընտրությունը:
Առևտրականների և ձեռնարկությունների համար.
Արտահանման կրճատում. ամերիկյան ընկերությունները կարող են ավելի քիչ վաճառել Չինաստանում, ինչը բացասական ազդեցություն կունենա եկամուտների վրա:
Շուկայի անկայունություն. լարվածությունը մեծացնում է անորոշությունը համաշխարհային առևտրում:
Առաջարկի փոփոխություն. ընկերությունները կարող են դիմել այլ շուկաների կամ մատակարարների: Դրա համար պետք է իրարից առանց այդ էլ գերհագեցած շուկաները խլեն: Սա նաեւ քաղաքական լարվածության է տանում:
Ի դեպ, Թրամփն իր հերթին է խոստացել, որ Չինաստանի պատասխանի դեպքում նոր հարված կհասցնի: Այն է, չինական ապրանքների համար կարող են սահմանվել շատ ավելի բարձր մաքսատուրքեր, որին, թերեւս, Պեկինը նմանատիպ պատասխան կտա: Սա հասցվնելու է նրան, որ չինական ապրանքներն ամերիկյան, եւ ամերիկյան ապրանքները` չինական շուկայից կարող են լիովին դուրս մղվել: Այս դեպքում արդեն բոլորովին այլ տրամաբանության մեջ գտնվող հետեւանքներից պետք է խոսել: