Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Թրամփին համար առաջնային է ուկրաինական պատերազմից օր առաջ ազատվելը

Միջազգային

­Փաս­տը, որ Ի­րանն ու ԱՄՆ-ն հաս­տա­տե­ցին, թե պատ­րաստ­վում են հան­դիպ­ման, ի թիվս հա­րավ­կով­կաս­յան թե­մա­տի­կա­յի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=310054&l=am) նաեւ նման էա­կան դե­տա­լի մա­սին է ակ­նար­կում: Այն, որ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րում ա­ռաջ­նա­յին տե­ղում ոչ թե Ուկ­րաի­նա­յի, այլ՝ Ի­րա­նի թե­ման էր, քա­նիցս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Եվ ա­հա վեր­ջին ժա­մա­նակ­ներս կա­րե­լի է նկա­տել, որ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ռուս­նե­րի եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ մի տե­սակ «պաու­զա­յին» վի­ճակ է: Եվ դրա պատ­ճա­ռը բա­ցատ­րում է փաս­տը, որ հայ­տա­րար­վեց Ի­րան-ԱՄՆ բա­նակ­ցութ­յու­ննե­րի մա­սին. դա նշա­նա­կում է, որ հիմ­նա­կան կենտ­րո­նաց­վա­ծութ­յու­նը հենց այս ուղ­ղութ­յամբ էր: Եվ այս հար­ցում լու­ծում­նե­րի դեպ­քում ուկ­րաի­նա­կան թե­ման ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յու­նն­երում հա­զիվ թե էա­կան խոչըն­դոտ դառ­նա:

­Թե­րեւս, նաեւ Զե­լենս­կին է պարզ գի­տակ­ցում, որ ուկ­րաի­նա­կան խնդրով ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ե­թե ոչ ա­մեն ինչ, սա­կայն շատ բան ար­դեն հա­մա­ձայ­նեց­րել են: Պաշ­տո­նա­կան Կիե­ւի ռեակ­ցիան սպա­սե­լի էր՝ սկսե­ցին բա­վա­կա­նին ակ­տիվ տե­ղա­շարժ դե­պի եվ­րագ­լո­բա­լիստ­ներ եւ ան­գամ Թ­րամ­փի հետ հան­քա­յին պայ­մա­նա­գիրն են փոր­ձում «ջրել»: Եվ­րո­պա­ցի­ներն էլ, ի­հար­կե, խոս­տա­ցան մեծ փո­ղեր, զենք-զի­նամ­թերք, զոր­քեր ու­ղար­կել Ուկ­րաի­նա եւ այլն:

­Բայց ա­հա, մաք­սա­տուր­քեր սահ­մա­նե­լու մա­սին Թ­րամ­փի ըն­դա­մե­նը մեկ հրա­մա­նագ­րով եվ­րո­պա­կան այդ բո­լոր խոս­տում­նե­րը, ո­րոնք ա­ռանց այդ էլ տե­ղից չէին շարժ­վում, միան­գա­մից կորց­րին ի­րենց ողջ ի­մաս­տը: Ի­հար­կե, տնտե­սա­գի­տա­կան վե­ճե­րի թե­մա է, թե ա­ռա­ջա­ցած հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան քաո­սը որ ուղ­ղութ­յամբ կգնա: Սա­կայն այն, որ այս պա­հին եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հա­մար բաց­վել է պա­տե­րազ­մի նոր եւ շատ վտան­գա­վոր ճա­կատ, դա ար­դեն իսկ շատ վատ է Ուկ­րաի­նա­յի հա­մար, որն այս ֆո­նին լիո­վին է մղվում եր­րորդ-չոր­րոր­դա­կան պլան` Եվ­րո­պա­յի խոս­տա­ցած փո­ղե­րով, զեն­քով եւ զոր­քե­րով հան­դերձ: Մինչ­դեռ Ուկ­րաի­նա­յում վի­ճա­կը հա­սել է նրան, որ, ինչ­պես հայտ­նում են հենց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը, այս պա­հին Կիեւն ար­դեն մի­ջոց­ներ չու­նի բա­նա­կի աշ­խա­տա­վար­ձե­րը վճա­րե­լու հա­մար: Ու այս­քա­նից զատ, նաեւ մոտ օ­րերս Թ­րամ­փին պետք է վերջ­նա­կան պա­տաս­խան տան ինչ­պես ա­ռա­ջադր­ված պայ­ման­նե­րով խա­ղա­ղութ­յուն կնքե­լու, այն­պես էլ՝ Թ­րամ­փի պա­հան­ջած ռե­սուրս­նե­րը հանձ­նե­լու մա­սով: Իսկ պա­տաս­խա­նի բա­ցա­կա­յութ­յան կամ բա­ցա­սա­կան պա­տաս­խա­նի դեպ­քում, ինչ­պես նաեւ լի­բե­րալ աղբ­յուր­ներն են աղմ­կում, ան­մի­ջա­պես կդա­դա­րեց­վի ցու­ցա­բեր­վող ա­մեն մի օգ­նութ­յուն: Եվ դա ռուս­նե­րի կող­մից նա­խա­պատ­րաստ­վող հա­մընդ­հա­նուր մեծ հար­ձակ­ման շե­մին, ո­րի մա­սին խո­սում են ան­գամ պաշ­տո­նա­կան Կիե­ւի մա­կար­դա­կով:

Ա­մեն դեպ­քում, ինչ­պես նաեւ ներ­կա տնտե­սա­կան ի­րո­ղութ­յու­նն­երը ե­կան հաս­տա­տե­լու, Թ­րամ­փը պատ­րաստ­վում է անց­նել չի­նա­ցի­նե­րի դեմ պա­տե­րազ­մի փուլ: Պե­կի­նից էլ պա­տաս­խա­նը նույնն է. «Ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը ցան­կա­նում են առեւտ­րա­յին պա­տե­րազմ, տեխ­նո­լո­գիա­կան պա­տե­րազմ կամ որ­եւէ այլ հա­կա­մար­տութ­յուն, մենք կպայ­քա­րենք մինչեւ վերջ: Ի տար­բե­րութ­յուն ա­մե­րի­կա­ցի­նե­րի, չի­նա­ցի­նե­րը կա­տա­րում են ի­րենց խոս­տում­նե­րը»: Իսկ դա նշա­նա­կում է, որ Թ­րամ­փի հա­մար ա­ռաջ­նա­յին է դառ­նում օր ա­ռաջ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից ա­զատ­վե­լու հար­ցը: Ու դրա­նից Մոսկ­վան, ի­հար­կե, ա­ռա­վե­լա­գույնս կօգտ­վի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ