Մխիթարյանը` «Բավարիայի» դեմ պատասխան խաղի մասին
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչ առաջին խաղից հետո (2-1) գրառում է կատարել Instagram-ի իր էջում։
«Մենք վերադարձանք «Միլան» «Բավարիայի» դեմ առաջին խաղում հաղթելուց հետո։ Պետք է կենտրոնացած մնանք պատասխան խաղից առաջ»,-գրել է Մխիթարյանը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «ներաձուրիի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 74-րդ րոպեին։