Գերմանիան նախագահ Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել․ Ալիև
Միջազգային
Գերմանիան ի սկզբանե հրաժարվում էր անհապաղ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել էր օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի պատկերը, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, թե սկզբում գերմանական կողմը չի ցանկացել հրապարակային ներողություն խնդրել՝ սահմանափակվելով միայն «Մեր մեջ ասած՝ դա սխալ էր» խոսքերով։
«Սակայն Ադրբեջանը պնդել է, որ պաշտոնական ներողություն խնդրեն, դրանից հետո Գերմանիան ստիպված է եղել դա անել», – ասել է Ալիևը: