Անդրե-Անի Օհանյան նախկին զույգի սկանդալային ամուսնալուծության ու ընտանեկան կյանքի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Վարկածները շատ են, շրջանառվում են մի շարք տարբերակներ։ Շատերը շտապել են իրենց աջակցությունը հայտնել Անիին՝ հայտարարելով, որ բռնության ցանկացած դեպք դատապարտելի է։ Մի մասն էլ կոչ է անում ժամանակից առաջ չընկնել  ու հետևություններ չանել, այլ սպասել  համապատասխան մարմինների արձագանքին կամ Անդրեի մեկնաբանությանը, ով, ի դեպ, դեռևս շարունակում է լռություն պահպանել։

Համացանցի բազմաթիվ օգատատերեր էլ ամենատարբեր ինֆորմացիաներն են տարածում, որոնց հավաստի լինել-չլինելը հարցականի տակ է: Այսպես՝ ֆեյսբուքյան օգտատերերից Սոֆյա Հովսեփյանը իր մեկանաբության մեջ գրել էր․

«Անդրեին հոսպիտալացրել են, մի քիչ առաջ ռոլիկ տեսա։ Կյանքը դարձել է գժանոց»։

Թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը, խոստանում ենք ներկայացնել հաստատվելուց հետո։ Նշենք, որ Անդրեն սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։