Դա իմ «Ինտերը» չէր. Ինձագին` ՉԼ եզրափակիչում պարտվելու մասին Ոչինչ, որ իրար հայհոյենք, լուրջ մի վերաբերվեք, մի լսեք. Աննա Հակոբյանը դիմել է երեխաներին Դուք ուղղակի կապշեք. ինչպիսին էին հայ հայտնիները մանուկ ժամանակ Բրյանսկի մարզում արտակարգ իրավիճակի պատճառը պայթյունն էր. Նահանգապետ Բոգոմազ Ինչպիսին էին նրանք, երբ քաղաքականության մեջ չէին (Ֆոտոշարք) Երկաթուղային դիվերսիայով, բանակցություններից առաջ, ինչ-որ մեկը միտումնավոր սրում է իրավիճակը. Ուկրաինական աղբյուր Տեսախցիկը ֆիքսել է ուկրաինական հրամանատարական կետին ФАБ-3000 3 տոննայանոց ավիառումբի հարվածի պահը (Տեսանյութ) ՌԴ-ում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջը Ռուսական ավիացիան ոչնչացրել է Օրեխովովի կամուրջը (Տեսանյութ) Այսօր Երկրի վրա կսկսվի այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկների շարքը

Դատարանում քաղաքացին հայտարարել է՝ ինքն է կատարել սպանությունը և դիմել փախուստի, կարգադրիչ է մահացել՝ սրտի կանգից. Փաստինֆո

Քրեական

«Փաստինֆո» — ն գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել  է ՝ սրտի կանգից։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ դատական նիստի ընթացքում, երբ մեղադրանքի կողմը միջնորդում էր անթույլատրելի ապացույց ճանաչել պաշտպանության կողմի ներկայացրած որոշակի նյութեր, պաշտպանության կողմն էլ՝ միջնորդել էր հետաձգել դատական նիստը, այդ ընթացքում նիստերի դահլիճում գտնվող մեկ տղամարդ պարբերաբար կանգնում է՝ հայտարարելով, որ ասելիք ունի։

«Դատավորը թույլ չէր տալիս, ինչը բնական է, դահլիճից ամեն մեկը չի կարող կանգնել և հայտարարություն անել։ Դատարանը հորդորեց հանգիստ նստել տեղը, հակառակ դեպքում՝  սանկցիա կկիրառվի։ Նա շարունակեց պնդել, որ կարևոր ասելիք ունի՝ գործի վերաբերյալ, դատարանն էլ՝ նախազգուշական սանկցիա կիրառեց, սակայն տղամարդը շարունակեց պնդել, որ չի հեռանալու՝ մինչև գործի վերաբերյալ կարևոր տեղեկություն չտա։ Այդ պահին դատավորը վեր կացավ, ընդմիջում հայտջարարեց, այդ տղան էլ այլայլված էր, երբ դատավորը գրեթե դուրս էր եկել, այդ տղան բղավեց, որ սպանությունն ինքն է կատարել»,- ասաց Ծառուկյանը՝ պատմելով, որ դրանից հետո իրավիճակը դատարանում գերլարվել է, Նարեկ Սարգսյանն անմիջապես արձագանքեց շատ բուռն, էմոցիոնալ, տպավորություն է, որ նույնիսկ աֆեկտի մեջ ընկավ․ « երեք տարի կալանքի տակ է, մեղադրվում է սպանության մեջ, պնդում, որ անմեղ է, բայց այս ողջ ընթացքում իրեն կոռեկտ է պահել»։ Դատարանում խառնաշփոթ է եղել, սեղան է կոտրվել, այդ տղան փախչել է՝ դատավորի ուղղությամբ և դուրս եկավ դատավորի համար նախատեսված դռնով, դուռը փակեցին, որ Նարեկ Սարգսյանի ձեռքից այդ տղային կարողանան փրկել․ «Իրավիճակն աննկարագրելի էր, այնտեղ պետք է լինեիք․․․ դրանից հետո այդ տղան ուր է գնացել, ինչպես են բաց թողել, ով է բաց թողել՝ նման հայտարարությունից հետո։ Ձերբակալեին, պարզեինք՝ ինչ է եղել, հաղորդում ներկայացնեին։ Իջել ենք ներքև՝ սպասելու, քանի որ ընդմիջում էր հայտարարված, կարգադրիչներից մեկը, որն այդ պահին դահլճի կարգուկանոնն էր սպասարկում, իջել է ներքև և մահացել։ Նախնական տվյալներով՝ սրտի կանգ է ունեցել, նաև ասել են, որ շաքարային դիաբետ էլ ուներ։ Հնարավոր է իրավիճակից էլ լինել, հնարավոր է՝ ոչ, դա այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Սպասել ենք՝ հասկանալու, թե փրկել հնարավոր է արդյոք, թե ոչ, դատարանում խառնաշփոթ էր»։  Գիշերը փաստաբանը նաև այցելել է ՔԿՀ՝ տեսակցելու Նարեկ Սարգսյանին, վերջինս մի քանի անգամ բժշկի է դիմել, ինքնազգացողությունը վատացել էր։

Հաջորդիվ՝ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ քննություն իրականացվի, պարզեն՝ այդ տղան ինչ կապ կարող է ունենալ, ինչից դրդված, գուցե նա է արել, գուցե՝ ոչ։ Ի դեպ, այժմ պարզվել է այդ հայտարարությունն արած անձի ինքնությունը, վերջինս Նարեկ Սարգսյանի համագյուղացին է և ունի բարեկամական կապ։ Հաղորդումից զատ պաշտպանը պատրաստվում է դատարան հրատապ միջնորդություն ներկայացնել՝ պահանջելով հարցաքննել նշված անձին, այնուհետև, կմիջնորդի նաև փոխել խափանման միջոցը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ հետազոտել է բոլոր տեսագրությունները, նոր փաստեր կան։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, տեսագրություններով չի հիմնավորվում, որ տուժողը տանն է եղել, կա վկա, որը հացաբուլկեղենի խանութի աշխատակից է, պնդում է, որ տուժողը դրսում իր հեռախոսից զանգ է կատարել։

«Մենք տեսնում ենք այդ զանգը, հեռախոսազանգը եղել է 21։36, վկայի ցուցմունքի համաձայն՝ ժամը 20։00-ի սահմաններից տուժողը եղել է դրսում, միևնույն ժամանակ տեսագրություններում չի հիմնավորվում, որ մինչև մեղադրանքում նշված ժամը տուժողը եղել է տանը։ Քննիչը, հստակ ձեռքի տակ ունենալով այդ տղայի ցուցմունքը, տվյալները, որ ժամը 21։36-ին  հեռախոսազանգ է եղել, մեղադրանքը սկսել է արձանագրել 21։15-23։20-ն ընկած ժամանակահատվածը, երբ նույնիսկ տեսագրությամբ չի հիմնավորվում, որ վերադարձել է»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ հետազոտված ապացույցներով նաև փաստվել է, որ  բուժաշխատողն,  մեկ րոպեից քիչ, մուտք է գործել և դուրս եկել, որովհետև շքամուտքի լույսերից շարժը երևում է, որ ներս չեն մտել ամբողջ ընթացքում, ուստի, բժշկի պնդումը, որ գիշերը կատարել է համապատասխան գործողություններ, հերքվում է, որովհետև մեկ ակնթարթով մուտք է գործում և դուրս գալիս։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում։

Աղբյուրը՝ pastinfo.am






Դա իմ «Ինտերը» չէր. Ինձագին` ՉԼ եզրափակիչում պարտվելու մասինՈչինչ, որ իրար հայհոյենք, լուրջ մի վերաբերվեք, մի լսեք. Աննա Հակոբյանը դիմել է երեխաներինԴուք ուղղակի կապշեք. ինչպիսին էին հայ հայտնիները մանուկ ժամանակԲրյանսկի մարզում արտակարգ իրավիճակի պատճառը պայթյունն էր. Նահանգապետ ԲոգոմազԻնչպիսին էին նրանք, երբ քաղաքականության մեջ չէին (Ֆոտոշարք)Երկաթուղային դիվերսիայով, բանակցություններից առաջ, ինչ-որ մեկը միտումնավոր սրում է իրավիճակը. Ուկրաինական աղբյուրՏեսախցիկը ֆիքսել է ուկրաինական հրամանատարական կետին ФАБ-3000 3 տոննայանոց ավիառումբի հարվածի պահը (Տեսանյութ) ՌԴ-ում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջըՌուսական ավիացիան ոչնչացրել է Օրեխովովի կամուրջը (Տեսանյութ)Այսօր Երկրի վրա կսկսվի այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկների շարքըԲրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո)Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգըՊարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top