Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը հայտարարում է, թե «Ալեն Սիմոնյանը ծնվել է Ադրբեջանի տարածքում»։
«Այս շատ հայեցի արտաքինով ու բեխերով ղարաբաղցի ծերուկը պնդում է, թե ես ծնվել եմ Ադրբեջանի տարածքում՝ «Աղդամի վաենկոմատի հետևի երրորդ տանը»:
Սա կարծում է, թե նման բաներ տարածելով, վիրավորելով՝ ատելություն կսերմանի իմ հանդեպ կամ ինչ-որ կարծիք կձևավորի:
Ցավալի է, որ սա ու սրա նմանները կան: Չնայած արմատներով հայրական կողմս մի քանի սերունդ երևանցի է, մորական կողմս՝ արմատներով լոռեցի, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում հիշյալ կամ որև է այլ վայրում ծնված լինելու մեջ: Իսկ թե ով է այս ղարաբաղցին, ով է իրան ուղարկել այս տեքստը ասելու, պարզից էլ պարզ է: Պարզ չէ՝ փողը հազար դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ երկու հատ 5000 դրամանոցով:
Սրա նմաններին հիմա, երեկ ու վաղը ակտիվացնելու են, որ փորձեն Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել: Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. այն, ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։