ՔՊ-ի նման ֆենոմենալ թալանչի, նախկիններն անգամ երազում չէին տեսնում. Մեսրոպ Մանուկյան «Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման ժամանակ ոտքիս մկանը կտրվեց, ձեռքս կոտրվեց. Լեւս Դավթյան Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` փոխչեմպիոն Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello Sport Կա՛մ հարաբերությունների կարգավորում, կա՛մ՝ ցեղասպանության միջազգային ճանաչում. Մուշեղ Խուդավերդյան ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՇՏԱՊ. Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին Սիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեց

Նիկոլի ուրիշ մասնագետը

Վերլուծություն

Այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետի» կարիք ունի Նիկոլ Փաշինյանը, բազմիցս է փաստվել վերջինիս դյուրագրգիռ եւ նստած աթոռին ոչ վայել պահվածքով, էլ չասենք, որ ԱԺ ամբիոնից էլ ուղղակի հայտարարեց, թե «հերի՛ք ա ներվերներիս հետ խաղաք»: Ըստ էության, Փաշինյան Նիկոլը բացահայտեց, որ էլ ներվերը չեն հերիքում: Բայց արդյո՞ք նա նյարդաբանի կարիք ունի…

Մամուլում լայնորեն շրջանառվեց տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նա բժշկական կենտրոններից մեկում երկար ժամանակ բուժզննում է անցել եւ մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից: Վերոնշյալի վերաբերյալ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասել է. «Վարչապետ Փաշինյանն ամեն տարի անցնում է հերթական բուժզննում»։ Ավելին՝ ըստ Բաղդասարյանի, նա առողջ է, աշխատել է եւ շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով։ Իսկ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այլ կարծիքի է. «Միակ բժիշկը, որի մոտ պետք է տանեն հայրենիքի գողին, դատական բժիշկն է»։

Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանի «ուրիշ մասնագետը», ում կարիքն ունի, դարձել է հենց ինքը՝ այս արտահայտության հեղինակ Ռոբերտ Քոչարյանը: Թերեւս նա է այն միակը, ում շնորհիվ Փաշինյան Նիկոլի նյարդերը դեռ հերիքում են, ու ոչինչ, որ ո՛չ օրինական վարորդական իրավունք ունի, ո՛չ իր կողմից հորջորջված խաղաղության մասին ստորագրված փաստաթուղթ, կարեւորը` աթոռն ամուր է, քանի երկրի թիվ մեկ ընդդիմությունը քոչարյանականներն են: Ասվածից թող քոչարյանասերները չսրտնեղեն, այլ հիշեն, թե ով 2021 թվականին շտապեց Փաշինյան Նիկոլի հետ համապետական ընտրությունների, երբ մարդիկ դեռ վրաններում էին՝ Ազգային ժողովի դիմաց: Նաեւ հիշեք, թե ով է ընդդիմության միավորմանը հակառակ խոսում միմյանցից անջատման մասին: Ահա այն հենարանը, որը թույլ է տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թուրն աջ ու ձախ կտրի:

ԻՆՉՈՒ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Գյումրիի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ առանց միավորման, ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին չեն կարող հավակնել անգամ քաղաքային իշխանության: Այսինքն՝ եթե վերաձեւակերպենք, Ռոբերտ Քոչարյանի «անջատում՝ հանուն փրկության» թեզը, ակնհայտ է, որ այն կենսունակ չէ:

Գյումրիի ընտրություններում մերձքոչարյանական «Մայր Հայաստան» դաշինքը ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերի շարքում վերջից առաջինն է: Ավելին՝ համեմատության համար նշենք, որ Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առաջնորդած դաշինքը 3 անգամ ավելի շատ մանդատ է ստացել այս ընտրություններին, քան մերձքոչարյանական «Մայր Հայաստան»-ը:

Բայց փոխանակ ավելի համեստ գտնվեին քոչարյանականները, ընդունեին, որ սխալվել են, «սեփականաշնորհեցին» Վարդան Ղուկասյանին, որն առաջադրվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունով: Ու պարադոքսն այն է, որ նրա շուրջ համախմբման թիվ մեկ ջատագովներն էլ անջատողական մտքերի հեղինակ Քոչարյանի ակտիվն էր:

Իհարկե, վերոնշյալն այլեւս երկրորդական է, հաշվի առնելով, որ արդեն իսկ ուրվագծվում է, թե ինչ է սպասվում ապրիլի 16-ին կայանալիք Գյումրիի ավագանու անդրանիկ նիստին: Սակայն հատկանշականն այն է, որ անգամ այսքանից հետո քոչարյանականների հռետորաբանությունը մնում է անփոփոխ՝ իրենք սուրբ են, ՀՀԿ-ն է մեղավոր:

Նիկոլ Փաշինյանի 7-ամյա իշխանությունը կառուցված է ՀՀԿ-ին մերժելու վրա: Ու զավեշտն այն է, որ նրանց ձեռքի հացը քոչարյանականները խլել ու զբաղված են` Սերժ Սարգսյան ու ՀՀԿ մերժելով, թույն ու թարախ թափելով սոցցանցերում: Համաձայնեք, որ նման իրավիճակում Փաշինյան Նիկոլին էլ բուժումներ պետք չեն, մնում է «գուլյատ» լինի ապօրինի վարորդական իրավունքով ու վայելի կյանքը: Այս դեպքում՝ անգամ ՔՊ-ն պետք չէ նրան, քանի ՀՀԿ-ի դեմ խոսող կա, ինքը կարող է շոկոլադ ուտել:

ՆԻԿՈԼԻ ՈՒՐԻՇ ՍՐԲԱԶԱՆԸ ԿԱՄ ՄԻ ՈՒՐԻՇ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ

Ընդ որում՝ «մերժել ՀՀԿ-ին-2» օպերացիայի ակտիվ մասնակիցներից մեկն էլ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է, որն ավելի ակտիվ սկսել է խոսել ոչ թե աստվածասիրությունից, այլ` քոչարյանասիրությունից: Նրա հարցազրույցները մեկ հերոս ունեն՝ Սերժ Սարգսյան, սրբազանը վերագրում է երրորդ նախագահին մտքեր, որոնք իրականության հետ աղերս չունեն: Պատահակա՞ն է, որ սրբազանը մեկ էլ այսպիսի ակտիվություն դրսեւորում էր 2018 թվականին, իհարկե՝ ոչ:

«Իրականում խնդիրը միայն նրանում չէ, որ Աջապահյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին իրականության հետ կապ չունեցող ստեր է տարածում։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Հայ հասարակության ընկալմամբ «Սրբազան» կոչումը միշտ եղել է եւ մինչ օրս մնում է բարձրագույն հոգեւոր կոչում, որը ենթադրում է պատասխանատվություն, ճշմարտության հետ կապ եւ բարոյական մաքրություն։ Երբ 2018-ին Աջապահյանը բացահայտ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, իր ետեւից տարավ բազմաթիվ հավատացյալների, որովհետեւ նա Սրբազան էր, եւ մարդիկ բնականաբար վստահում էին նրան։ Նրա աջակցությունը սնում էր այն պատրանքը, թե իբր եկեղեցին նույնպես սատարում է Նիկոլ Փաշինյանին՝ այդ նույն Նիկոլին, որին սատարող հակաեկեղեցականները փորձում էր Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի վրայից պոկել խաչը, իսկ Սարդարապատի միջոցառումներին Վեհափառին փորձ էր արվել խոչընդոտել եւ թույլ չտալ մասնակցել Սարդարապատի հաղթանակին նվիրված միջոցառմանը։ Այս ամենից հետո Աջապահյանը միայն ասաց, որ սխալվել է Նիկոլ Փաշինյանի ընտրության մեջ 2018-ին, բայց արդեն ուշ էր», - հիշեցնում է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Բայց արդյոք մի անգամ սխալված Միքայել սրբազանը չի սխալվում կրկին: Ընդհանրապես նա կարծիք փոխելու հարցում գրանպրիի կարող է հավակնել, գուցե տարիքային է, չենք վիճարկում, բայց փաստ է, որ նախ հայտարարում էր, թեՌոբերտ Քոչարյանը նույնպես պետք է հեռանա քաղաքական դաշտից, իսկ մի փոքր ժամանակ անց նույն ջանասիրությամբ նրա մասին գովերգող խոսքեր է ասում։

«Եվ այստեղ առաջանում է հարց՝ ի՞նչն է ստիպում Աջապահյանին այսպես արագ ու արմատապես փոխել իր պատկերացումները, համոզմունքները, ամբողջ գաղափարական աշխարհայացքը։ Այս նույն շղթայի մեջ է տեղավորվում նաեւ նրա պնդումը, թե իբր Ռուբեն Մխիթարյանը «իրական ընդդիմադիր չէ», որը հետագայում նա մեկնաբանեց այսպես՝ «էսպես ասեցի, որովհետեւ նա չի եկել ինձ տեսնի՝ թեկնածությունն առաջադրելուց առաջ»։ Աջապահյանն ինքն իր խոսքում ասում է՝ «դե, կարող են ասել՝ Սրբազանն ա, մի բան էլ ասել ա էլի»՝ դրանով կարծես փորձելով ձեւավորել պատկերացում, թե իր խոսքը կարելի է լուրջ չընդունել», - նկատում է ՀՀԿ ԵԿ ղեկավարը։

Որքանով լուրջ ընդունել Միքայել սրբազանի խոսքերը, թերեւս պատասխանը պետք է տա Մայր Աթոռը՝ հրապարակային դիրքորոշում հայտնելով՝ արդյոք նրա հնչեցրած մտքերն անձնական կարծիք են, թե՞ Մայր Աթոռի տեսակետ: Բայց այն, որ այս ողջ պատմության մեջ Փաշինյան Նիկոլի իշխանության հեռացման դեմ պայքար չի ուրվագծվում, դժվար է չընդունել: Համենայնդեպս, օրինակ, իմպիչմենթի մասին խոսում են նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը, որոշ քաղաքագիտական շրջանակի ներկայացուցիչներ եւ վերջ: Իսկ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը, որի առաջնորդն է Ռոբերտ Քոչարյանը, այս հարցում լուռ է: Այո՛, վերջապես ջրերը պարզվում են ու ակամայից տալիս են պատասխանը՝ ոչ միայն, թե ով բերեց Փաշինյան Նիկոլին 2018-ին, այլեւ թե ով է նրան պահել 2021-ին ու այսօր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՔՊ-ի նման ֆենոմենալ թալանչի, նախկիններն անգամ երազում չէին տեսնում. Մեսրոպ Մանուկյան«Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման ժամանակ ոտքիս մկանը կտրվեց, ձեռքս կոտրվեց. Լեւս ԴավթյանԾանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը` փոխչեմպիոն Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ մնում է կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում. Gazzetta dello SportԿա՛մ հարաբերությունների կարգավորում, կա՛մ՝ ցեղասպանության միջազգային ճանաչում. Մուշեղ Խուդավերդյան ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՇՏԱՊ. Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնիցԵրևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակԱլեն Սիմոնյանը Ռուսաստանում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստինՍիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեցՊուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարինՄայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)Ֆրանսիացի փաստաբանները կոչ են արել պատժել ԱդրբեջանինՀո՞ Բելառուսում չենք, ի՞նչ КГБ. Սարիկ ՄինասյանԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է Զատկի տոնի ավանդական թխվածք՝ կուլիչ․պատրաստման գաղտնիքըՏավուշում 4 ճանապարհներ հրատապ կհիմնանորոգվեն. Ո՞ր ճանապարհներն են դրանքԲաշար Ասադը Ռուսաստան փախչելիս Սիրիայից տարել է գաղտնի փաստաթղթեր. ReutersՆերողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել. Խաչատուր ՍուքիասյանԿանաչ թեյի լուծույթը չի կարող արագացնել նիհարելու պրոցեսը. Daily MailԱննան էլի փող է հավաքում.Armenian infoԱմառային զորակոչը կսկսվի հունիսի 23-ին եւ կտևի մինչեւ հուլիսի 31-ը«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը պիտի անարգել լինի»․ ԲայրամովԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգումԵրևանն ու Բաքուն պետք է համատեղ հանդես գան Մինսկի խմբի լուծարման առաջարկով․ ԶախարովաՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. ԶախարովաՀայտնի է՝ ինչ են քննարկել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներըՓաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ. ՍուրենյանցՎահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԱրտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար Որ վաստակի համար է այս մեդալներն ու շքանշանները մինչև գոտկատեղը Հայկական սերիալը կցուցադրվի ԹուրքիայումՄոռացե՛ք Հայաստան–Ադրբեջան պատերազմի մասին․ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմեց Բաքվին (տեսանյութ)Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար. Նաիրա ԿարապետյանՀիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Է. ՇարմազանովՎարդան Ղուկասյանը պաշտոնավարման առաջին օրը դատարանում է (տեսանյութ)Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. ՓաշինյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է նախավերջին հզորության մակարդակինՈւրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարինՀայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտովՆայիդ դիմացինիդ աչքերին, ինչ կտեսնես՝ սեր՞,նախանձ՞ թէ խարդախությո՞ւն. դա դու եսՎրաստանի վարչապետը բացահայտել է` 2008 թվականին ով է սկսել պատերազմը Հարավային Օսիայի հետ Հայրենասիրությունն ամբիոնից սուտ խոսելը չէ, դա թմրամոլության պես բան է՝ շատ կարճ, հաճելի է, հետո պարզվում է, որ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Ալեն ՍիմոնյանՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանն Ազգային Ժողովում անհոգ ժպիտով լսում իր հասցեին հնչող քննադատություններըՄեր երկրի ողբերգության հերթական ցուցադրությունն այսօր ԱԺ ամբիոնի մոտ էր. ԶաքարյանԷդ 7 մլրդ դրամ պետական պարտքն ի՞նչ եք արել, դրանով կարելի էր 3 ատոմակայան կառուցել․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. «Հետք»Ստեփան Ղամբարյանը խпսել է Դիանա Գրիգորյանի հետ սիրшվեպ ունենալու մասին. բացառիկ մանրամասներԻնձագին` «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՍուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ն հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top