Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

Մհեր Գրիգորյանը բան չունի՞ ասելու, էլի չշտապե՞նք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ փոխվարչապետ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դեռեւս փետրվար ամսին անդրադարձել էր իրեն ֆիթնես մարզիչ ներկայացնող ադրբեջանցի մարդասպան Քյամիլ Զեյնալլիին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում գլխատել էր հայ ծերունուն եւ այդ ամենը հրապարակել համացանցում ու այդ հանցանքի համար մեկ տարի առաջ 78 ժամ անցկացրել անազատության մեջ Մոսկվայում, բայց հետո տեղափոխվել էր Բաքու: «Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետեւ, այնուամենայնիվ, հարցի հետ կապված՝ նաեւ կոլեգիալ քննարկում պետք է լինի իրավապահ մարմինների հետ»,- ասել էր փոխվարչապետը: Հարցին, թե ինչ հետեւություն է պետք անել այս ամենից, հավելել էր. «Եկեք առաջ չընկնենք: Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»: Իսկ որ առաջ չընկանք, ի՞նչ եղավ, նախորդ համարում անդրադարձել էինք, որ ադրբեջանցի մարդասպանը հրճվանքով հայտնել էր, թե իր դեմ միջազգային հետախուզումը «թշնամի երկիրը հետ է կանչել»` նկատի ունենալով Հայաստանը: Բա այսքանից հետո Մհեր Գրիգորյանը բան չունի՞ ասելու հանրությանը, թե՞ էլի չշտապենք:

Մեզ շարունակում է զարմացնել Շիրակի թեմի առանորդ Տ. ՄԻՔԱՅԵԼ արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԸ, որը խրվել է քաղաքականության մեջ ու ազարտի ընկած` հարցազրույցներ է տալիս բացառապես քաղաքական, ընդ որում՝ Պահքի շրջանում: «Նրա ուշքն ու միտքը միայն Սերժ Սարգսյանին վատաբանելն է:Նա մեծ դույլով ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին: Դիտելով իր վերջին հարցազրույցը՝ իրոք զարմանում ես, որ հոգեւորական մարդը կարող է այսպիսի ստեր պատմել: Այս մարդը ստում է՝ ասելով, որ «Սերժ Սարգսյանը ասել է, թե՝ կա՛մ ինքն է լինելու, կա՛մ Նիկոլը կմնա»: Անամոթաբար միշտ կրկնում է այս միտքը, ինչը երբեւէ չի եղել: Հետեւաբար, էսպիսի անհեթեթ մտքեր արտահայտող, փաստերը խեղաթյուրող հոգեւորականն ինչպե՞ս կարող է մնալ եկեղեցում», - հարց է բարձրացնում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Ըստ նրա` նման եկեղեցականները, որոնք մտնում են քաղաքականություն, պետք է կարգալույծ արվեն, հետո գան` քաղաքական գործիչների հետ բանավիճելու: «Մենք բոլոր պատասխանները կտանք, բայց քաղաքական դաշտում, քանի որ հոգևոր աշխարհում քաղաքականություն չկա», - նշել է նա:

Սրբազան էլ կա, սրբազան էլ: Իր համարձակությամբ շարունակում է զարմացնել Պոլսի Հայոց պատրիարք Գերաշնորհ Տ. ՍԱՀԱԿ արքեպիսկոպոս ՄԱՇԱԼՅԱՆԸ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս խստորեն դատապարտել է Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամ Թանջու Օզջանի հակահայ արտահայտությունները: Օզջանը, դիմելով Քրդստանի Բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, X սոցցանցում գրել էր․ «Կուզեի, որ հայի ծնունդ հայրդհայ» բառն օգտագործել է որպես նվաստացնող հանգամանք. խմբ.) քեզ թույլ չտար ծնվել, Օջալա՛ն։ Տա Աստված, որ սա լինի քո վերջին ծննդյան օրը, դավաճան…»: Ինչպես տեղեկացնում է, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը, Սահակ սրբազանը, արձագանքնելով վերոնշյալին, շեշտել է, որ ատելության խոսքի լեգիտիմացումը եւ խտրական արտահայտությունների անտեսումն անթույլատրելի են: Նա իշխանություններին եւ հանրությանը կոչ է արել ավելի պատասխանատու արտահայտություններ օգտագործել:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված