Կապելոն Մխիթարյանին համարում է առանցքային դերակատար` «Ինտերի» հաղթանակի գործում
Սպորտ
Լեգենդար նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիային» կարող է հաղթել թիմի ուժեղ կիսապաշտպանության շնորհիվ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Կապելոն «ներաձուրիների» կիսապաշտպանությունն աշխարհում 3 լավագույններից մեկն է համարում:
Մարզիչը հատուկ նշել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: