Իմ ընտանիքի հետ ես խռով եմ, գիտենաք, մինչեւ էսօր․ Վարդան Ղուկասյան Սինանյանը խախտում է արարողակարգը՝ հարվածելով եկեղեցուն եւ թեմական միաբանությանը «Ինչպես անհաս փառքի ճամփա», ուղեւորը վճարման ապարատին հասնել է ուզում «Քաղաքականություն» են պարում... կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան Երևանի երկաթուղային կայարանում բացվել է «Նախաստեղծ Ռուսաստան» լուսանկարչական ցուցահանդեսը Ուկրաինական պատերազմի վերջին փուլը սկսված է ԽՍՀՄ-2 կամ «Հետխորհրդային տարածքում մակրոպետության վերականգնումն անխուսափելի է» ՉԼ. «Ռեալ»-«Արսենալ». Մեկնարկային կազմեր ՉԼ. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Բավարիայի» դեմ խաղում Ռուբեն Մխիթարյանը որոշում է ընդունել մինչև ապրիլի 16-ը ձեռնպահ մնալ մամուլի հետ շփումից

Ուր է տանում Հայաստանը երկիր ղեկավարելու «պռավա» չունեցողը

Վերլուծություն

Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ինչպես է հայտնի լրագրողի անվան տակ լիովին ապօրինի ստացել վարորդական իրավունքի վկայականը։

«Այն ժամանակ հայտնի լրագրող էի, ծնկաչոք աղաչեի էլ՝ չէին թողնի քննություն տայի։ 300 մետրի վրա բերին տվին, ասին՝ «գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»,- ասում է նա ու սրանով իր դեմ ապագայում հարուցվելիք քրեական գործում ավելացնում եւս մեկ տող, որ առանց քննության՝ «պռավա» ունի, ինչպես առանց ավարտելու՝ բարձրագույնի դիպլոմ, առանց ԶԱԳՍ-ի՝ կին: Բայց այս ամենն այդքան ողբերգական չէր լինի, եթե սույն անձն առանց վարորդական իրավունքի՝ նստած չլիներ երկրի ղեկին ու գոնե գնար Համզաչիման, այլ ոչ թե երկիրն էլ իր հետ տաներ դեպի անդունդը:

Հիշում եք չէ՞ 90-ականների հայտնի հումորային հոլովակը: Այսօրվա տերմինով պարեկը վարորդին հարցնում է՝ ու՞ր ես գնում, նա էլ թե՝ Համզաչիման: Ոստիկանը հետաքրքրվում է՝ ի՞նչ ես տանում, պատասխանում է՝ պեմզաբլոկ, բայց այդպես էլ չի պատասխանում, որ եթե փաստաթուղթ չունի, ո՞ւր է գնում: Ճիշտ այդպես էլ, առանց խաղաղության պայմանագիր ունենալու, խաղաղության, այսպես կոչված, խաչմերուկում երկրի ղեկը ձեռքին «ճռիկներ» է անում Փաշինյան Նիկոլը՝ զուգընկերոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Ըստ էության, արդեն 7 տարի, առանց վարորդական իրավունքի, վարում է կամ ավելի ճիշտ՝ քշում է մեր պետությունը, ինչի հետեւանքն էլ տեսնում ենք՝ մահեր, զոհեր ու աղետներ: Ու մայրաքաղաքում մի «գայիշնիկ» չի գտնվում, որ կանգնեցնի ու հարցնի՝ առանց փաստաթուղթ ո՞ւր ես գնում:

Դե քանի որ մայրաքաղաքում չի գտնվում, որոշ ընդդիմադիրներ փորձեցին «բոլոլա» սարքել Գյումրիի հետընտրական իրավիճակը, բայց արդյունքը եղավ, ինչպես միշտ, ղեկին շարունակում է մնալ Փաշինյան Նիկոլը, իսկ ուղեւորներն իրար են ուտում:

Ի ՎԵՐՋՈ, ՄԻԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԱՐԱՆՋԱՏՎԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Այսպիսով՝ «Մեր քաղաքը» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Մարտուն Գրիգորյանն էր, վերջապես հայտարարեց, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որեւէ պաշտոնի, ակնկալիքի եւ որեւէ պայմանավորվածության։

«Ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեեւ վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու եւ շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա», - ընդգծել է նա։

Անդրադառնալով վերոնշյալին՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը տեղին հարց է բարձրացնում՝ եթե Հայաստանը չփրկվեց Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետ ընտրվելով՝ հետաքրքիր է այդ ժամանակ ո՞ւմ են մեղադրելու:

«Նախ հսկայածավալ տեղեկատվական հարձակումը, որը կատարվեց երկրորդ նախագահի հետ ասոցատիվ կապ ունեցող լրատվականների ու կողմնակիցների կողմից Մարտուն Գրիգորյանի հանդեպ, անարդար եւ ցածր գործելաոճ էր: Ինչ որոշեց Մարտուն Գրիգորյանը, դա իր եւ իր թիմի որոշումն է, բայց ձեր նման ճղճիմ ու մանիպուլյատոր գործիքների հետ որեւէ նորմալ ու ադեկվատ գործիչ չի կարող ճանապարհ գնալ: Այսօր արդեն տեսա երկրորդ նախագահի կողմնակիցների հեգնական ու անհեթեթ գրառումները` կատարվածի հետ կապված: Թվում էր, թե վերջակետ կդրվի, բայց՝ ոչ, նրանք չունեն այդքան խիզախություն` ներողություն խնդրել իրենց դուրս տվածների համար՝ դա ակնհայտ էր նույնիսկ երեկ, նրանք հիմա էլ հեգնում են ու շարունակում», - արձանագրում է Վահան Բաբայանը:

Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ մերձքոչարյանականները նախ հարձակվում են Մարտուն Գրիգորյանի վրա, թե՝ չի միանում Վարդան Ղուկասյանին, ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, իսկ երբ միանում է, էլի ջղաձգվում են: Հիմա միանա՞ր, թե՞ չմիանար, ի վերջո, ՀՀ երկրորդ նախագահը կողմնակից է միավորմա՞նը, թե՞ տարանջատմանը, ինչի մասին ակնարկում էր իր վերջին ասուլիսի ժամանակ: Չէ որ այդ տարանջատմամբ՝ 2021 թվականին էլ շտապեց ընտրության ու վերահաստատեց Նիկոլի իշխանությունը: Ավելին՝ եթե չլինեին Մարտուն Գրիգորյանի եւ Ռուբեն Մխիթարյանի ձայները, լրիվ իրատեսական էր, որ Գյումրիում էլ Նիկոլն ամրապնդեր իր դիրքերը: Ու այսքանից հետո՝ ո՞վ է ում վրա մուննաթ գալիս:

«Քոչարյանը հասկանում է, որ 2026-ին այլեւս չկա շանս` ոչ միայն նորից իշխանության գալու, այլ նաեւ այսօրվա մանդատների քանակը պահելու համար: Սա է իր կողմնակիցների պահվածքի հիմնական պատճառը», - նկատում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահը:

ԳՅՈՒՄՐԻՆ` ԵՐԳ ՈՒՆԻ, ՎԵՐՔ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԵՌ ՉՈՒՆԻ

Ի դեպ, մինչեւ Երեւանում Գյումրիի քաղաքային ընտրությունները փորձեցին դարձնել քաղաքական՝ առ այս պահը դեռ շարունակում է հարցական մնալ՝ Վարդան Ղուկասյանին հնարավոր լինելո՞ւ է կարգել քաղաքապետ, թե՞ նրան ավելի շուտ կձերբակալեն: Իրականում քաղաքական առումով բոլորովին երկրորդական է, թե Գյումրիում իբրեւ քաղաքապետ ով է ասֆալտ անելու ու ծառ տնկելու, քաղաքական գործընթացն ավարտվեց այնտեղ, երբ հայտնի դարձավ, թե ով ինչքան ձայն է հավաքել: Բայց ամենահատկանշականն այն է, որ ձայն ստացողների շարքում երկրի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը չկա: Հետեւապես, առնվազն տարօրինակ է նաեւ, թե ինչու են ամենաբարձրն այս հարցում աղմկում հենց քոչարյանականները:

Վարդան Ղուկասյանն առաջադրվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից: Թե ինչո՞ւ հանկարծ Կոմկուսի ստացած ձայները վերագրվեցին Ռոբերտ Քոչարյանին, առնվազն անհասկանալի է: Իսկ եթե այդուհանդերձ, երկրի ամենամեծ խորհրդարանական ուժը որոշել է թաքնվել Վարդան Ղուկասյանի ստացած ձայների հետեւում, սա էլ առնվազն բացահայտում է, որ նրա վարկանիշն ավելի բարձր է, քան Քոչարյանինն ու յուր դաշինքինը` միասին վերցրած: Բոլորին պարզ է, որ «Մայր Հայաստան» դաշինքի ստացած 2 904 քվեն, այսինքն՝ 2 մանդատը Գյումրիում մաքուր քոչարյանական է, բայց ի՞նչ կապ ունի նրանց հետ նորաթուխ կոմունիստ Վարդան Ղուկասյանը: Շատ էլ, թե մի երկու անգամ ձոնել է Ռոբերտ Քոչարյանին:

Ինչեւէ, փաստենք, որ ՏԻՄ ընտրություններով այս պահին Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն ավելի քան 16 համայնքում՝ Վանաձորում, Մասիսում, Գորիսում, Կապանում, Վարդենիսում, Փարաքարում, Գյումրիում, Ալավերդիում, Բերդում, Աբովյանում, Ապարանում, Չարենցավանում, Քաջարանում, Ախուրյանում, Նոր Հաճնում: Իսկ գուցե ժամանակն է, որ Երեւա՞նն իր խոսքն ասի, օրինակ, ընդունելով, որ ընդդիմությունը մի ձեռքով ծափ չի կարող տալ, եւ միավորվելը՝ մեկ գաղափարի, մեկ վարչապետի թեկնածուի շուրջ ուղղակի անհրաժեշտ է: Համենայնդեպս, ավելի արդյունավետ, քան իրար վրա ցեխ շպրտելն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Իմ ընտանիքի հետ ես խռով եմ, գիտենաք, մինչեւ էսօր․ Վարդան ՂուկասյանՍինանյանը խախտում է արարողակարգը՝ հարվածելով եկեղեցուն եւ թեմական միաբանությանը«Ինչպես անհաս փառքի ճամփա», ուղեւորը վճարման ապարատին հասնել է ուզում«Քաղաքականություն» են պարում... կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե ՀակոբյանԵրևանի երկաթուղային կայարանում բացվել է «Նախաստեղծ Ռուսաստան» լուսանկարչական ցուցահանդեսըՈւկրաինական պատերազմի վերջին փուլը սկսված էԽՍՀՄ-2 կամ «Հետխորհրդային տարածքում մակրոպետության վերականգնումն անխուսափելի է»ՉԼ. «Ռեալ»-«Արսենալ». Մեկնարկային կազմեր ՉԼ. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Բավարիայի» դեմ խաղում Ռուբեն Մխիթարյանը որոշում է ընդունել մինչև ապրիլի 16-ը ձեռնպահ մնալ մամուլի հետ շփումից Դրվել է երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմի ավարտական գործընթացի սկիզբը. Գարիկ Քեռյան ԱՄՆ-ը կարող է բարձր մակարդակով մայիսի 9-ին ներկայացված լինել Մոսկվայի շքերթինՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 17:00-ինԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` փոխչեմպիոն Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ ՆովոստիԻնչպես են Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում լուծել ուկրաինական հակամարտությունը. Ռուսական աղբյուրՔաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. ԳալյանВремя деньги. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն․ ՊատմաբանԱլեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը պոկում վարժության` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի ՌուսաստանՆիկոլը Հայաստանից սարքում է ԳետտոՁուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Զատիկի իրական խոսրհրդի մասինՄինսկի խմբի գոյությունը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված hակամարտnւթյան պարագայում. ՄիրզոյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Կալինովո բնակավայրըԵվրահանձնաժողովը չի երկարաձգի Ուկրաինայի՝ ԵՄ շուկա մուտքի հնարավորությունըԱդրբեջանի հետ ճանապարհների բացումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ. ԱԳ նախարարԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ ՄիրզոյանՄասնակցության արժեքը՝ 1 մլն-ից 3.5 մլն դրամ. Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինԿիևում ռուսական երգեր լսելու համար դեռահասներ են ձերբակալվելՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարաները ԱԺ–ում են. հարցուպատասխանի ժամ էՍիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն ԶուրաբյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել էՈ՞վ ավելի շատ կայֆ կստանա, ե՞ս, թե դուք. Աղազարյանի՝ գարեջրային ալեգորիաներով ելույթըՎրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԿրшկnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստիՀուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ ՄինասյանԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել ՉինասԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանՈւկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովԲողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու ՀայաստանԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր Լեյեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top