«Ես գիտեմ այս խնդրի մասին»․ ՀՌՀ նախագահը՝ Հանրայինով գերիների դատավարությունները չլուսաբանելու մասին
Թեմա
֊ Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը համառորեն չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանի, Բաքվում պահվող մեր մյուս գերիների դատավարություններին, այդ հարցը փորձ է արվում լուսանցքից դուրս թողնել»,– նման հարց լրագրողն ուղղեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին։
«Ես գիտեմ այս խնդրի մասին, կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց ուզում եմ հստակ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։
Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարման մարմինը` Հանրային հեռարձակողի խորհուրդը։ Մենք իրենց բովանդակային վեճերի մեջ մտնելու իրավունք չունենք։ Մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք»,– հարցին ի պատասխան՝ ասաց Հակոբյանը։