Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Հայ-ռուսական հարաբերությունները միշտ եղել են սիրով, այլ ոչ թե սվիններով. Միխայիլ Շվիդկոյ

Մշակութային

Երեւանի եւ Մոսկվայի թատրոններում ստեղծագործական անձնակազմերի եւ հանդիսատեսի սրտերը սկսել են բաբախել համահունչ: Ճիշտ նույն ժամանակ, երբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Փրայմ Թայմ» մյուզիքլի առաջնախաղն էր, Մոսկվայի մյուզիքլի թատրոնում եւս խաղում էին նույն ներկայացման ռուսական տարբերակը:

Երկու թատրոնների միջեւ ստորագրվել է մշակութային համագործակցության հուշագիր, որի առաջին պտուղն էլ «Փրայմ Թայմ»-ը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ: Ներկայացման գաղափարի հեղինակը Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն է: Նա բացառիկ իրավունքով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին է տրամադրել մյուզիքլի բեմադրության իրավունքը, ինքն էլ անձամբ տիկնոջ հետ եկել էր դիտելու առաջնախաղը:

ՎԵՑ ԵՐԿՐԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ՝ ՊԱՐՈՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԵԳԱՆԱԽԱԳԾՈՒՄ 

«Նախագիծը վերածվել է լայնածավալ մշակութային համագործակցության՝ համախմբելով վեց երկրի արվեստագետների։ Բնօրինակ երաժշտությունը հեղինակել է կանադացի կոմպոզիտոր Մաքսիմ Լեպաժը։ Ներկայացումն ուղեկցվում է կենդանի նվագակցությամբ՝ դիրիժոր Կարեն Լավչյանի ղեկավարությամբ։ Նկարչական ձեւավորումն իրականացրել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան Ազգային թատրոնի բեմանկարիչ Աննա Նինուան, զգեստների ձեւավորումը՝ մոլդովացի դիզայներ Տատյանա Պոպեսկուն։ Նախագծին ներգրավված մասնագետները միջազգային փորձառություն ունեցող արվեստագետներ են, ովքեր մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ իրականացրել են աշխատանքները՝ համադրելով ժամանակակից թատերական միտումները տեղական մշակութային առանձնահատկությունների հետ», - ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ եւ ընդգծեց, որ թատրոնների միջեւ ստորագրված հուշագիրը հիմք է հետագա համագործակցության խորացման եւ նոր համատեղ նախագծերի իրականացման համար՝ ներառյալ ստեղծագործական փոխանակումներ, համատեղ հյուրախաղեր եւ փորձի փոխանակման ծրագրեր։ 

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆՔ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԹԱՏՐՈՆԻ ՈՒԺԵՐՈՎ»

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ էլ նշեց, որ ի սկզբանե Միխայիլ Շվիդկոյի հետ որոշել էին Հայաստան բերել «Դոն Կիխոտը»։ Հետո հասկացան, որ դա բեմադրելու համար պետք է սպասեն 3 տարի, քանի որ որոշել էին գրել նոր լիբրետո եւ երաժշտություն։

«Հետո պարոն Շվիդկոյն առաջարկեց այս մյուզիքլը։ Ասաց, որ սյուժեն հետաքրքիր կլինի նաեւ Հայաստանում: Ցույց տվեց իրենց բեմադրության հոլովակը, որպեսզի լսեմ երաժշտությունն ու հասկանամ՝ ինչի մասին է խոսքը։ Նայեցի ու ասացի՝ այո, սա ենք անում։ Լիբրետոն թարգմանեցինք եւ տեղայնացրինք։ Գործողությունը կատարվում է Հայաստանում։ Կերպարները եւս հայեր են։ Բավական աշխատատար էր, որովհետեւ երգերը պետք է ճիշտ թարգմանվեին եւ համապատասխանեին երաժշտությանը։ Այս մյուզիքլի վրա աշխատեցինք 4-5 ամիս։ Ամեն ինչ արեցինք բացառապես թատրոնի ուժերով։ Ունենք հրաշալի երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ եւ նվագախումբ։ Մյուզիքլը նայելուց հետո՝ կհամոզվեք։ Բոլոր դերասանների համար նոր զգեստ է կարվել, նոր կոշիկներ գնվել: Նախապատրաստական փուլում բարդություններ չեն եղել։ Եթե նույնիսկ եղել են, դրանք մեր մասնագիտության մի մասն են», - նշեց Հակոբ Ղազանչյանը:

«ԱՐՎԵՍՏԸ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ, ԲԱՅՑ ՉԻ ՓՐԿՈՒՄ»

«Իրավունք»-ը ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԻՑ հետաքրքրվեց, որ եթե թշնամանքով ու պատերազմներով լի այսօրվա իրականությունում հնարավոր է նման մեծամասշտաբ միջազգային ներկայացումներ կյանքի կոչել, մշակութային երկխոսությունը կարո՞ղ է դառնալ հիմքը՝ աշխարհում խաղաղության վերահաստատման:

— Գիտեք, վերջին տարիներին ես ավելի քիչ օպտիմիստ եմ, բայց դա, հավանաբար, տարիքից է: Արվեստը, բնականաբար, փոխում է մարդկանց, բայց 20-րդ դարում չփրկեց, եւ տեղի ունեցան սարսափելի իրադարձություններ: Բավականին հստակ է, որ մշակութային երկխոսությունն ավելի լավ է, քան ցանկացած ռազմական բախում։ Ժամանակին Ֆրեյդն ասել է՝ երբ քար նետելու փոխարեն՝ քար նետողը, պարզապես, հայհոյեց հարձակվողին, մարդկությունը մեծ քայլ կատարեց դեպի քաղաքակրթություն։

Բնականաբար, մշակույթը միայն երկխոսություն չէ, դա նաեւ արգելքների համակարգ է։ Մշակույթը բացատրում է մարդկանց, թե ինչ կարելի է անել եւ ինչ պետք չէ անել: Մենք չենք հայհոյում, դրա փոխարեն՝ ստեղծում ենք այսպիսի բեմադրություններ: Համարում եմ, որ նմանատիպ գործերն իրականանում են սիրո շնորհիվ:

Այնուամենայնիվ, մարդիկ հաճախ օգտագործում են մշակութային երկխոսության համար կիրառվող «մեղմ ուժ» տերմինը, բայց գիտե՞ք՝ բռնաբարվածի համար, միեւնույնն է, բռնաբարությունը եղել է մեղմ, թե՝ ուժեղ: Ուստի՝ կարծում եմ, որ պետք է ավելի շատ տեղեկացված լինել։ Բայց մշակութային երկխոսությունը կարող է տալ միայն այն, ինչ դուք պատրաստ եք ընդունել։ Այս իմաստով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, քանի որ դրանք դարավոր են, միշտ եղել ենք միմյանց հետ սիրով, ոչ թե` սվիններով: Այնպես որ, ըստ իս, սերն այսօր աշխարհում ամենակարեւորն է, որը մեզ փրկելու է։ Այն առնվազն հակադրվում է ատելությանը։ Իսկ սա արդեն կարեւոր է։ Իհարկե, արվեստը, ըստ էության, չի ավելացնում ուրախություն կյանքում, բայց այն ավելացնում է հորմոններ։ Ու եթե դրանք պատշաճ քանակի են, արդեն լավ է:

Անդրադառնալով ներկայացմանը՝ ի՞նչ կասեք արդեն իսկ իրականություն դարձած համագործակցության մասին:

— Նախ շնորհակալ եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ղեկավարությանն այս նախագծի համար: Սա առաջին նման աշխատանքն է ԱՊՀ տարածքում եւ չափազանց անսովոր պատմություն է մեզ համար: Այն, ինչ կտեսնեք հայաստանյան բեմում՝ ռուսական տարբերակից ամբողջությամբ տարբերվում է։ Սա ռեժիսորական ինքնուրույն աշխատանքի արդյունք է:

Իմ հաջորդ հարցը վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը մշակույթի ոլորտում: Ի՞նչ նոր հնարավորություններ եք տեսնում:

Ես Երեւանում հանդիպելու եմ կառավարության ներկայացուցիչների հետ, քանի որ ինքս էլ դեռեւս պաշտոնական ներկայացուցիչ եմ: Այն ամենն, ինչին պատրաստ է հայկական կողմը, մենք պատրաստ ենք դրան։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, եթե՝ ոչ մարդկանց աջակցել արվեստի, կրթության եւ մշակույթի ոլորտում: Այո՛, սա վերաբերում է ոչ միայն արվեստին, այլեւ` կրթությանը: Մենք պատրաստ ենք այդ համագործակցությանը:

Ի ԴԵՊ

Նշենք, որ մյուզիքլը հանդիսատեսին բացահայտում է հեռուստատեսության հետնաբեմը, ավելի կոնկրետ՝ շոուբիզնեսյան կուլիսները եւ եւս մեկ անգամ փաստում, որ հեշտ հաղթանակներ չկան, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամեն ինչ։ Գլխավոր հերոսուհին՝ Աննան, մարտահրավեր է նետում մի աշխարհի, որտեղ օրենքները թելադրում են փողն ու կապերը։ Այս ներկայացման ընթացքում հանդիսատեսը պարզապես հանդիսատես չէ, այլ՝ այս պատմության մասնակիցն է։ Ամեն տեսարան լարվածության գագաթնակետ է, ամեն վայրկյան՝ անակնկալ։ Եվ այս ամենն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ՝ նվագախմբով, տպավորիչ կատարումներով եւ պարային տեսարաններով:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված