Ինչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔ Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան Նիկոլը Հայաստանից սարքում է Գետտո Ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Զատիկի իրական խոսրհրդի մասին Մինսկի խմբի գոյությունը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված hակամարտnւթյան պարագայում. Միրզոյան ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Կալինովո բնակավայրը Եվրահանձնաժողովը չի երկարաձգի Ուկրաինայի՝ ԵՄ շուկա մուտքի հնարավորությունը Ադրբեջանի հետ ճանապարհների բացումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ. ԱԳ նախարար ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ Միրզոյան

«Փաստ». Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. <«Փաստ» թերթը ներկայացնում է սոցիոլոգ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանի հեղինակային հոդվածը՝ հայաստանյան քաղաքական դաշտի իրողությունների վերլուծությամբ՝ հիմնված հենց հիմնադրամի ու հոդվածի հեղինակի ուսումնասիրությունների և հարցումների վրա:

Հանրային ընկալումներում մի պիտակավորված պնդում կա, որ «քաղաքականությունը անբարոյականություն է», բայցև մարդիկ ոչ միայն հետևում ու մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլև իրենց վրա ուղղակիորեն կրում են իշխանությունների վարած քաղաքականության հետևանքները։ Մեկ այլ տարածված պնդում կա՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», ինչը երբեմն հանրային-քաղաքական հարցերի շուրջ դիրքորոշում չհայտնելու և քաղաքականության վերաբերյալ զրույցից խուսանավելու միջոց է։

Քաղաքականությամբ ակտիվորեն հետաքրքրվում է հարցվողների ընդամենը 31,5 %-ը, ընդ որում, որքան բարձր է տարիքը, նույնքան բարձր է հետաքրքրությունը։ Այդուհանդերձ, նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվողները այս կամ այն կերպ սպառում են քաղաքական տեղեկատվությունը, երբեմն էլ դառնում մանիպուլ յացիաների ու քարոզչության զոհը։
Իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ աջակցությունը բացահայտելու համար պարբերաբար տրվում է հարցը՝ ՀՀ իշխանությունները ճի՞շտ, թե՞ սխալ քաղաքականություն են վարում։

Ամփոփելով 2023 թ. դեկտեմբերից մինչև 2025 թ. փետրվարն իրականացված հետազոտությունների արդյունքները՝ պարզ է դառնում, որ.

  1. Չկողմնորոշվածները ի սկզբանե զգալի մաս են կազմում 2023 թ. դեկտեմբերին՝ 33.1%, իսկ 2024 թ.մարտին` արդեն 25,5 %, և այդպես անկում է ապրել՝ 2025 թ. փետրվարին հասնելով մինչև 5 %: Սա ցուցիչ է, որ քաղաքական տեղեկատվական հոսքերի ակտիվացմանը զուգահեռ հարցվողները սկսում են որոշակիացնել իրենց դիրքորոշումները։
  2. ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ համարողները կամ հակաիշխանականությունը 2023 թ. դեկտեմբերին բավականին ցածր մակարդակում էր՝ 30,4 %, սակայն գործող իշխանությունների վարած քաղաքականության, չարդարացված սպասելիքների, պարբերական ձախողումների պատճառով, ինչպես նաև հակաիշխանական գործընթացների ավելացման և ակտիվացման հետևանքով անմիջապես աճեց՝ ամբողջ 2024 թվականի ընթացքում մնալով 45-55 %-ի միջակայքում, իսկ 2025 թվականի փետրվարին արտաքին քաղաքականությունը սխալ համարողները դարձան 64 %, իսկ ներքին քաղաքականությանը անհամաձայն հարցվողները՝ 74,2%:
  3. ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ճիշտ համարողների կամ պրոիշխանականների մասնաբաժինն ի սկզբանե զգալի էր՝ 2023 թ. դեկտեմբերին՝ 38,3 %: Այնուհետև «Ադրբեջանին անկլավների զիջման» թեման հանրային ընկալումներում կտրուկ իջեցրեց իշխանության աջակցությունը՝ 2024թ.մարտին հասցնելով 21,2 %, սակայն քաղաքական իշխանությունների ահռելի տեղեկատվա-քարոզչական ջանքերի արդյունքում և «Տավուշը՝ հանուն հայրենիքի» հակաիշխանական շարժման վերջնական հաջողության չհասնելու հետևանքով իշխանությունների աջակցությունն սկսեց վերագտնել իր դիրքերը՝ 2024 թ. հուլիսին հասնելով 38,8 %։ 2025 թ. մեկնարկից ՀՀ իշխանություններն ակտիվ պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանին հերթական զիջումների, համընդհանուր պարտադիր հայտարարագրման, Երևանում տրանսպորտի գնի թանկացման և այլնի վերաբերյալ, իսկ վերջին ամիսների աշխարհաքաղաքական փոփոխությունները հայաստանցիների մեծամասնության շրջանում դրական հույսեր չեն առաջացնում։ Արդյունքում. իշխանությունների արտաքին քաղաքականության աջակցությունը 10 %-ով նվազում է՝ դառնալով 32,2%, իսկ ներքին քաղաքականությանն աջակցում է հարցվողների ընդամենը 21,4 %-ը։

Համադրելով վերջին մեկուկես տարվա քաղաքական իրադարձություններն ու հասարակական կարծիքի դինամիկան՝ արձանագրում ենք մի շարք իրողություններ.

  1. Քաղաքական իրադարձությունների ակտիվ փուլում հասարակությունն սկսում է առավել ակտիվորեն սպառել քաղաքականությունը, արդյունքում դիրքորոշումները որոշակիանում են, և, ըստ այդմ, մեծանում է բևեռացումը։ Ակտիվ սպառումը բերում է քաղաքական թեմաների վերաբերյալ հասարակական պահանջարկի մեծացման։ Արդյունքում՝ որ կողմը ավելի մեծ տեղեկատվական ռեսուրս ունի, ավելի ծավալուն և թիրախային տեղեկատվական հոսքեր է կառավարում, նա էլ ապահովում է առաջարկը՝ տեղեկատվական քարոզչության տեսքով։
  2. Նույնիսկ բարձր հեղինակությամբ գործիչը իշխանությունների ցածր աջակցության պայմաններում կարող է մտնել քաղաքական թատերաբեմ ու չհաջողել։ Քանզի մի քանի հասարակական բնազդների վրա հիմնված քարոզչական ծուղակներով հեղինակազրկում և փոշիացնում են քաղաքական շանսը։ «Նախկինների վերադարձի», «պատերազմի վերսկսման վտանգի», «ռուսական ազդեցության» և այլ միֆերի միջոցով հանրային կարծիքը նեգատիվ են դարձնում որևէ պոզիտիվ քաղաքական սուբյեկտի նկատմամբ՝ լինի անձ, շարժում, թե կուսակցություն։ Զուգահեռաբար, մեկնարկային անհավասար պայքարում իշխանությունների ու հակաիշխանականների մրցակցության մեջ հակաիշխանական կողմը, բնականաբար, ավելի քիչ «հաղթանակների» հնարավորություն ու անխուսափելի սխալների մեծ հավանականություն ունի, ինչն էլ հանգեցնում է ոչ միայն տեղեկատվական դաշտում ձախողման, այլև դրա արձանագրման գետնի վրա։
  3. Կանխատեսելով նախընտրական տարվա հերթական ցիկլը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը կփորձեն օգտվել գործող իշխանության աջակցության ցածր մակարդակից։ Սակայն, եթե նախորդ տարիների դասերը չքաղեն, շտապեն «իշխանափոխության խոստում» տալ ու կազմակերպչական, ինտելեկտուալ, ֆինանսական անբավարար ռեսուրսներով չհաջողեն իրենց հերթական փորձը, հասարակության ընդդիմադիր սեգմենտը հուսալքության ու ապատիայի հերթական փուլի մեջ կմտնի։
  4. Արձանագրենք, որ ՀՀ գործող իշխանությունները յոթնամյա կառավարման ընթացքում նվազագույն աջակցությունն են վայելում։ Այսպիսի վարկանիշով ՀՀ իշխանությունները չեն կարող զգալիորեն բարելավել իրենց հեղինակությունը, չեն կարող միայնակ վերարտադրվել, իսկ կոալիցիայով վերարտադրվելու շանսերը ևս շատ քիչ են։ Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, որը հասարակության ընկալումներում առավելապես բացասաբար է ընկալվում, այս տեմպերով իշխանությունների հանրային աջակցությունը կշարունակի նվազել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ինչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի ՌուսաստանՆիկոլը Հայաստանից սարքում է ԳետտոՁուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Զատիկի իրական խոսրհրդի մասինՄինսկի խմբի գոյությունը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված hակամարտnւթյան պարագայում. ՄիրզոյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Կալինովո բնակավայրըԵվրահանձնաժողովը չի երկարաձգի Ուկրաինայի՝ ԵՄ շուկա մուտքի հնարավորությունըԱդրբեջանի հետ ճանապարհների բացումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ. ԱԳ նախարարԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ ՄիրզոյանՄասնակցության արժեքը՝ 1 մլն-ից 3.5 մլն դրամ. Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինԿիևում ռուսական երգեր լսելու համար դեռահասներ են ձերբակալվելՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարաները ԱԺ–ում են. հարցուպատասխանի ժամ էՍիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն ԶուրաբյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել էՈ՞վ ավելի շատ կայֆ կստանա, ե՞ս, թե դուք. Աղազարյանի՝ գարեջրային ալեգորիաներով ելույթըՎրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԿրшկnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստիՀուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ ՄինասյանԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել ՉինասԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանՈւկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովԲողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու ՀայաստանԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԵնթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոնՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը երեք տարում եռապատկվել է. ՆԳ նախարարՆիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքներըՆայի չկոխես. Վարդանիկի լեքսիկոնըՈւկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ ՆովոստիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինՄարտուն Գրիգորյանի թիմակիցների աջակցությամբ ՔՊ-ն Գյումրիում կրեց պարտություն. Հենրիխ ԴանիելյանՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)Վրաստանի նախագահի եւ Ադրբեջանի վարչապետի հանդիպման ժամանակ ընդգծվել է խաղաղության կարեւորությունըԹրամփը «կատաղած» է ԵՄ-ի վրա․ PoliticoԲուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն դոլար հատկացնելու առաջարկըԹրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNNԿառավարությունը վճռական է տրամադրված Հայաստանի եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանն աջակցելու հարցում. Փաշինյան«Ով ինչ ցանկանում է՝ իր գլխին կգա, մեղք է». Վարդան Ղուկասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասինՊետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ ՄինասյանՏեղի կունենա ԱԺ արտահերթ նիստՎաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանԱստղագուշակ՝ ապրիլի 16-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top