Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. Մինասյան Պետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ալբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետների Արայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արել Քաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով           Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն Մանուկյան ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Աղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)

Կոռուպցիա՞, թե՞ կոնսորցիում․ ովքեր են Կասկադ համալիրի կառուցապատողները և ինչու է զոհաբերվում կանաչ տարածքը. hetq.am

Թեմա

Կասկադ համալիրի վերակառուցումն իրականացնող ընկերության՝ «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հետ կոնսորցիում կազմող ընկերություններից երկուսը բեռնափոխադրող օտարերկրյա ընկերություններ են, երրորդը Հայաստանում գրանցված նոր ընկերություն է։ 

 

Երևանի քաղաքապետարանը «Հետքին» հայտնել է, որ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի Դիվելոփմենթ», «Ռեալ Ջի», «Կարգո Սըլուշն բրոքերեյջ», «Կարգո Էքսպրես Ջորջիա» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությունը:

 

«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կողմից, որի նախագահը նույնպես Տիգրան Ավինյանն է։ 

 

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին արդեն անդրադարձել ենք։ Հիշեցնենք՝ այն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երևանի ավագանիում, 2023-ի ավագանու ընտրություններից հետո համագործակցության հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

 

 «Ռեալ Ջի» ՍՊԸ-ն ևս Գրիգոր Տեր-Ղազարյանինն է։ Այն հիմնադրվել է 2025թ․ փետրվարի 4-ին։

 

Մյուս երկուսը բեռնափոխադրում իրականացնող ամերիկյան ընկերություններ են։ Առաջինը՝ «Կարգո Սըլուշն բրոքերեյջ»-ը (Cargo Solution Brokerage ), գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆոնտանա քաղաքում։ Այն «Կարգո Սոլուշն էքսպրես» ընկերությունների խմբից է, որի գործադիր տնօրենը Գրիգոր Տեր-Ղազարյանի հնդիկ գործընկերն է՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը (Bobby Kang)։

 

«Կարգո Սըլուշն բրոքերեյջ»–ի կայքում նշված պաշտոնական մեյլին նամակ գրեցինք՝ խնդրելով մեկնաբանել իրենց ներկայացվածությունը և հետաքրքրությունը հայաստանյան այս նախագծում ներգրավվելու համար, ներդրումների չափը, իրենց սպասելիքները նախագծից։ Մեկ շաբաթ առաջ մեր ուղարկած նամակին դեռ պատասխան չենք ստացել։ 

 

Գրիգոր Տեր-Ղազարյանը, հիշեցնենք, մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում հիմնադրված, ապա Արարատ գյուղ տեղափոխված ամրանների գործարանի առնչությամբ։ Գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։

 

Կասկադը վերակառուցող կոնսորցիումի երկրորդ ընկերությունը «Կարգո Էքսպրես Ջորջիա»-ն (Cargo Express Georgia) է։ Ընկերության կայքում դրա գրանցման վայրը նշված չէ։ Սակայն բաց աղբյուրների համաձայն՝ այն գործում է ԱՄՆ Ջորջիա նահանգում։ Ընկերությունը 2023-ին հիմնադրել է նույն Բոբբի Սինգ Կանգը։

 

Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ արդյոք Կասկադ համալիրի հարակից տարածքը նվիրաբերվելու է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին, թե այլ տիպի (օրինակ՝ աճուրդ, ուղղակի օտարում կամ այլ) գործարք է նախատեսված։

 

«Բազմաֆունկցիոնալ համալիրի համար նախատեսված տարածքը ընկերությանը չի նվիրաբերվելու, այլ օտարվելու է՝ հատուցելի հիմունքներով»,- հայտնել է քաղաքապետարանը` չմանրամասնելով, թե ինչ է նշանակում՝ հատուցելի հիմունքներով:

 

Մինչդեռ, ըստ քաղաքապետի որոշման մեջ ներառված տենիկական պահանջների, ներդրողին օտարվող շուրջ 7 հա համայնքային սեփականության հողատարածքում կարող են կառուցվել բազմաֆունկցիոնալ համալիրներ` ըստ էսքիզի: Բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման համար շուրջ 7 հա համայնքային հողերը ներդրողին են օտարվելու ուղղակի վաճառքով` կադաստրային արժեքով և տարաժամկետ վճարման պայմանով, ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, իսկ ներդրողի կողմից ցանկություն հայտնելու դեպքում Երևան համայնքը նախաձեռնելու է տարածքում առկա մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ գերակա շահ ճանաչելու որոշման ընթացակարգ:

 

Այսպիսով, Կասկադ համալիրի անավարտ հատվածը, ըստ նախագծի, 33 953 քմ է զբաղեցնելու, իսկ ներդրողին տրվելիք հատվածը` 168 680 քմ: Ակնհայտ է, որ թվերը չեն համապատասխանում իրար, և ներդրողին տրվելիք տարածքը ոչ թե 7 հա է, այլ՝ մոտ 17:

 

Կասկադի վերակառուցման դիմաց Երևանի քաղաքապետարանը փաստացի «նվիրելու» է հարակից լանջը, որպեսզի կառուցապատողն այնտեղ իր բիզնես նախագիծն իրականացնի:

 

Երևանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել Կասկադի հարևանությամբ այն տարածքների ծածկագրերը, որոնք տրվելու են կառուցապատողին բիզնես նախագծի համար։ 

 

«Ներկայումս համապատասխան տարածքների սահմանների հստակեցման գործընթաց է տեղի ունենում, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի հայտնել տվյալ տարածքների կադաստրային ծածկագրերը»,- պատասխանել է քաղաքապետարանը։ Սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ արդեն իսկ քարտեզագրվել և նախագծային լուծումներով տեղորոշվել են այդ տարածքները՝ տալով դրանց «Արվեստի թաղամաս» անվանումը, հստակ պատկերելով նույնիսկ փոսերի խորությունները: Այսքանից հետո ինչո՞ւ են այդ տարածքները նոր հստակեցվում՝ հասկանալի չէ:

 

Ինչպես նշվում է նախագծում, «Նոր Կասկադ»-ի բնակելի հատվածը համատեղելու է շքեղությունը տեղական առանձնահատկությունների հետ. «Ճարտարապետությունը ներառում է լանջով իջնող աստիճանաձև ծաղկապատշգամբների շարք, որտեղից բացվում են Արարատ լեռան և Երևանի երկնակամարի սքանչելի տեսարաններ։ Յուրաքանչյուր ծաղկապատշգամբ ունի մասնավոր բացօթյա տարածքներ, տանիքի այգիներ և հանգստի գոտիներ՝ բնակիչների տրամադրությանը հանձնելով ներքին և արտաքին տարածքների ներդաշնակ համադրություն։ Տեղական քարը, թանկարժեք փայտերը և բարձրորակ մետաղները հատուկ են ընտրված, քանի որ համահունչ են Երևանի բնական լանդշաֆտի եւ ճարտարապետական ժառանգության գեղագիտությանը։

 

Տարածքում նախատեսված է նաև «Բուտիկ» հյուրանոց: Համաձայն նախագծի` ծաղկապատշգամբներով, արվեստով ոգեշնչված ներքին հարդարմամբ եւ շքեղ հարմարություններով հյուրանոցը կծառայի որպես ուղղություն մշակութային զբոսաշրջության համար՝ ամբողջությամբ համապատասխանելով թաղամասի արտիստիկ բնույթին։ Նախագծված լինելով շրջակա ճարտարապետությանը ներդաշնակ՝ այն կառաջարկի բարձրակարգ սրճարաններ և ռեստորաններ, սպա հարմարություններ, ինչպես նաև տարածքներ մասնավոր հավաքույթների համար՝ ավելի մեծացնելով թաղամասի գրավչությունը»։

 

«Սա քաղաքական կոռուպցիայի լավագույն դրսևորումներից մեկն է: Երևանի բոլոր հաստատված, ավարտական և պլանավորման փաստաթղթերով այդ հատվածը նախատեսված է որպես կանաչ տարածք՝ և վերջին գլխավոր հատակագծով, և գոտեվորման նախագծով դրանք նախատեսված են որպես կանաչ տարածքներ։ Սա հակասում է Երևանի գլխավոր հատակագծին»,- ասում է ճարտարապետ, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։






Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ GuardianՎարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին էԶորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգըՖիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել էՍուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռի արձագանքը՝ Փաշազադեին«Լոկոմոտիվը» ընդունել է իմ դիրքորոշումը. Տիկնիզյան Կամուֆլյաժը դառնում է աղքատի արտահագուստ. Հարություն ՄնացականյանՏավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր. մահացածը Փաշինյանի ազգականն էՖինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանինԱյս սերունդը կարող է եւ պատրաստ է ստեղծել հայոց նոր ոսկեդար. Հայկ ԲաբուխանյանՓաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունըԼարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին (տեսանյութ)Իրանը նպատակ ունի ընդլայնել երկկողմ կապերն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիանը՝ Ալիևին«ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԿՌԻՎ Է ՄՂԵԼ ՈՍՈԽԻ ԴԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԹՈՐԳՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ«ՈՒՐԱԽ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ՆՄԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»․ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԴպրոցի շրջանավարտները պատրաստ են ստեղծել հայոց նոր ոսկեդարՀավելյալ վճարի դիմաց առավել կարճ ժամկետում կարող են վարորդական քննությունների մասնակցել. ՆԳ փոխնախարարԻնչպես է առաջացել վերջին զանգի արարողությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունԹուրքիայում 56 զինծառայողի են ձերբակալելԶելենսկու լեգիտիմության հարցը հիմնարար նշանակություն կունենա, երբ գործը հասնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ԼավրովՈրոշում կայացնելու ժամանակն է. Իրանը հայտնել է՝ որ դեպքում համաձայնություն կկնքի ԱՄՆ-ի հետՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանելԱրցախից տեղահանված մոտ 10,000 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարարՎարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կփոխատեղվեն թվային տարբերակիՀՀԿ֊ի անկյունաքարերը դրվել են դեռևս խորհրդային իշխանության տարիներինԻնչպե՞ս հասկանալ, որ հեռախոսը գաղտնալսվում է. Փորձագետի խորհուրդներԶԼՄ-ներ․ Պուտինը Ուկրաինայի հետ բանակցությունների համար Վատիկան չի մեկնիՆույնիսկ եթե աշխատավարձս հնգապատկվի, չի նշանակում, որ ես հարմարվում եմ կատարվող անարդարությունների հետ. Միրաքյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top