ԵԱ. Արման Անդրեասյանը վստահ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ ու կպայքարի կրկնակի չեմպիոնության համար
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գործող չեմպիոն Արման Անդրեասյանը 70 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 3:1 հաշվով պարտության մատնեց վրացի Ակակի Կեմերտելիձեին: Քառորդ եզրափակիչում նա 4:0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի նկատմամբ: Մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուս Լուժինսկիին:
Եզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի 2019 թ. աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Բաեւը:
Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 2:3 հաշվով պարտվել էր Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Իբրահիմ Իբրահիմովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Վազգեն Թեւանյանը սփսոփիչ գոտեմարտ կանցկացնի:
Մեկնարկային գոտեմարտում Թեւանյանը 3:0 հաշվով հաղթել էր բելառուս Իսլամ Գուսեինովին: