ՇՏԱՊ. Ներիր, Սիրիր, Օգնիր. Հայտնի փաստաբանը փակագծեր է բացում

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը.
_Պարոն Բաղդասարյան, օրեր առաջ Վարդան Հակոբյան անունով ամերիկահայ մեր հայրենակիցը հրապարակային հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանն իր հետ զրույցում տեղեկացրել է ,որ Անթիլիասի հայ եկեղեցու նեկայացուցիչ հոգևորականը խոսք է տվել, որ պայմանավորված Վարդան Ղուկասյանի իրավական կարգավիճակով, հայ եկեղեցին կաջակցի վերջինիս, սակայն մեկ շաբաթ անց հրաժարվել են աջակցելու մտադրությունից։
_ Ես նման պատմությոնից տեղյակ չեմ, ինչպես և տեղյյակ չեմ Վարդան Ղուկասյանի այլ գործառույթներից, որն իրավաբանության հետ կապ չունի, կամ իր մեջ պարոնակում է քաղաքական երանգներ։
Իսկ, եթե նման խոսակցություն է եղել Վարդան Ղուկասյանի և հայ հոգևորականի միջև,ապա ողջունում եմ պարոն Ղուկասյանի նման քայլը' իմանալով հանդերձ վերջինիս որոշ աթեիստական հայացքները։Ինչ վերաբերվում է օգնության ձեռք հայցողին խոստանալը ,այնուհետև մերժելը, թող ներվի, աղերս չունի քրիստոնեական արժեքների հետ,կամ ես եմ սխալ հասկացել Քրիստոսի ուսմունքը։Գիտեք,այս դրվագով արդեն Վարդան Ղուկասյանի հարցը չէ այնքան, որքան հայ եկեղեցու սպասավորի վարքագիծը։ Հաճախացել են դեպքեր,երբ հոգևորականի խոսքում լսում ես առերևույթ վիրավորանք այս կամ այլ անձի նկատմամբ,ագրեսիվ խոսք։Մինչդեռ հարգելի հոգևոր հայրերն իրենք պետք է օրինակ ծառայեն'լինելու ներողամիտ ,օրիինապաշտ։
_Պարոն Բաղդասարյան, երբ տարիներ առաջ որոշ կրոնական աղանդներ թիրախավորեցին Հայ առաքելական եկեղեցին, նրանց պաշտպանող քաղաքացիներին ու որոշ լրատվամիջոցների, դուք կանգնեցիք հայ առաքելական եկեղեցու կողքին։
_ Ես կանգնած եմ բոլոր նրանց կողքին,ովքեր օգնության ձեռք են խնդրում,իսկ հայ առաքելական եկեղեցու անունից իրավական հարթակում հանդես գալը համարում եմ մեծագույն պատիվ։
Ինչպես մեզանից յուրաքանչյուրը, առավել ևս առերևույթ փորձության մեջ գտնվող անձիք, ունեն կարիքն օգնության ձեռքի, մնացյալը ով դրան ինչպես է արձագանքում, բումերանգի օրենքի ուժով իրեն ավելիով կվերադարձվի, ինչպես լավ,այնպես էլ վատ,ըստ արժանավույն։ Վարդան Ղուկասյանի գործն էլ, ինչպես մնացյալ գործերն ունի սկիզբ և ավարտ։ Արձանագրեմ, որ շատ շուտով դուք կլսեք գործի ավարտի մասին։
_Պարոն Բաղդասարյան, խոսեցինք հայ եկեղեցու մասին։ Մեր եկեղեցու կանոններով պասի շրջան է, ի՞նչ բարեմաղթանքներ ունեք։
_Իրավամբ, աշխարհի ամենամեծ հոգևոր համայնքը համարվում է քրիստոնեական համայնքը, իսկ ամենաշատ տպագրված գիրքը' Աստվածաշունչը։
Փառքը Աստծոնն է։Աստված Սէր է։ Պահքային այս օրերի խորհուրդը հասկանում եմ այսպես։ Սիրիր, Ներիր, Օգնիր։