ՀՀ–ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել. Նելլի Դավթյան
Հասարակություն
Կենսաչափական համակարգը մի քանի անգամ կբարձրացնի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասւլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Ի դեպ, նոր համակարգի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում պարտադիր պահանջ է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։