Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկն եղել է հոկտեմբերի 19 -20-ին

Ներքաղաքական

Դեռեւս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ, որ ընդունի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

 

«Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ»հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

 

Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ են տարածում,թե 44-oրյա պատերազմի ժամանակ իբր մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

 

Դե հիմա ուշադիր լսեք ,այ ողորմելիներ…

 

ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկն եղել է հոկտեմբերի 19 -20-ին։

 

Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրուցում։

 

Հիմա ուշադրություն.դրանից 7 օր առաջ,2020-ի հոկտեմբերի 12-ին ես ՝ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը Նիկոլի հետ։

 

Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը,որը հրապարակվել է հետո նաեւ մամուլում։

 

Նշել եմ,որ 2018-2020թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։

 

Ավելին,պնդել եմ,որ սպասվող աղետալի հետեւանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։

 

Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը,լսել ու համաձանություն տալ ՌԴ իշխանությունների պատերազմը դադարեցնելու առաջարկներին։

 

Դա արվել է հրապարակային շուրջ 20 հոգու ներկայությամբ։

 

Այսինքն,ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել,որ ընդունվի ՌԴ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։

 

Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը,այլ նաեւ ասել ենք,որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին պատերազմը դադարեցնելու առաջարկով։

 

Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք ,զզվելի է ուղղակի ։

 

Նամուս,ամոթ չունե՞ք … նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա ,ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…

  

Մանր եք ,«30 արծաթից» էլ ՝մանր։

 

Ի՞նչ վերաբերում է ՀՀԿ - Միասնական Ռուսաստան համագործակցությանը։

 

Այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։

 

Այն ոչ միայն ամուր է,այլ նաեւ զարգանում է։

 

Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք ,երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում «Единая Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։

 

Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլեւս չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել եւս Երեւանում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ