Չինաստանի հետ համաձայնություն չի լինի․ Թրամփ
Միջազգային
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև համաձայնություն չի լինի, քանի դեռ չի վերացել ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի խնդիրը Չինաստանի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է զբաղվենք Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտով: Մենք հարյուրավոր միլիարդներ ենք կորցնում Չինաստանի համար: Քանի դեռ չենք լուծել այս խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը տնտեսապես «շատ ավելի ուժեղ է», քան մյուս երկրները։