Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում

Բաքվի բանտից «ծիտիկը» բերեց հասցրեց Ռուբեն Վարդանյանի հերթական նամակը` նա երջանիկ է

Թեմա

 Երեկ  Ռուբեն Վարդանյանը հրապարակել է մի նամակ, որտեղ կիսվել է իր աշխարհայացքի դրույթներով։ Նա իրեն ներկայացնում է որպես " Աշխարհի մարդ հայկական ոգով", նշում է, որ մեկ միասնություն է իր կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի հետ եւ պարզապես երջանիկ մարդ է:

Իր նամակում Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ով մտածում է իր մասին: Իր նամակը նա  նվիրել է իր  ծնողներին, որոնք արդեն մահացել են եւ իր ավագ քրոջը: 

Սակայն Վարդանյանի նամակը ավելի խորիմաստ է, քան պարզապես  երախտագիտության կամ գնահատանքի խոսք: «Մենք բոլորս տարբեր կերպ ենք լսում եւ ընկալում նույն բառերը»,- նշում է Վարդանյանը:  Էլ ավելի երկիմաստ է հնչում իր այն միտքը, որ յուրաքանչյուրը պետք է «պատրաստ լինի ծանր ծննդաբերությանը, երբեմն կյանքի համար վտանգավոր»: Իր նամակը նա եզրափակում է հետեւյալ  ուղերձով. «Գիտակցություն ունեցողը կգիտակցի, թող հասկանա մտածողը եւ փնտրողը»:

Բոլոր դեպքերում սա ազդանշան է,  թաքնված կոդ, որը Վարդանյանը առաջարկում է գաղտնազերծել  մտածելու ունակ մարդկանց: Իսկ նա ինքն իրեն անվանում է «իմաստների թարգմանչական խմբավորման անդամ»: Երեւի շատերը չհասկանան, թե  ի՞նչ իմաստ է դրել Ռուբեն Վարդանյանը այս նամակի մեջ: Եվ կգա ժամանակ, երբ ինքն իրեն նա կթարգմանի: Սակայն  չի կարելի չնկատել Ռուբեն Վարդանյանի ոգու ամրությունը` նա գտնվում է թշնամու գերության մեջ: Այն երկիրը, որտեղ նա վարչապետ էր կործանված է, իսկ ժողովուրդը ցեղասպանված: Սակայն,  չնայած այդ ամենին,  Վարդանյանը  ցուցաբերում է ոգու ամրության չտեսնված մակարդակ` նա  գրում է իր մասին այսպես. «Մարդ... որն ապրում է ինքն իր հետ խաղաղության  մեջ, ուրախ գիտակցությամբ, թե ինչպիսի անվճարելի  պարտք է Տիրոջը, պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար»: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված