Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտական կազմով կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: