Ըմբշամարտի ԵԱ. Հայ ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
Սպորտ
Կայացել է ապրիլի 7-ին մեկնարկելիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը, հաղորդում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (UWW):
Առաջին մրցումային օրն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից գորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):
Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, մրցակիցը դեռևս հայտնի չէ: Թևանյանը 1/8 եզրափակիչում կմրցի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի դեմ, Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի լեհ Մատեուժ Լուսժինսկիի հետ: Պապիկյանը նույն փուլում կհանդիպի ուկրաինացի Վասիլ Միխայլովին, իսկ Սիմոնյանը` UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Կուրբանովին: