Գերմանիան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել իր ոսկին. բայց այն գոյություն ունի՞
Միջազգային
Գերմանիան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել իր ոսկին:
Բայց ահա, այս հարցի հետ կապված որոշակի «տարօրինակություններն» ուղղակի աչք են ծագում:
Սկսենք հիմքից. Բեռլինը մտադիր է ԱՄՆ-ից հանել 1200 տոննա ոսկու պաշարները, որոնք տասնամյակներ շարունակ պահպանվել են Մանհեթենի Դաշնային պահուստային համակարգում։ Գերմանիան ոսկու պաշարներով երկրորդն է աշխարհում՝ մոտ 113 մլրդ եվրո, ինչը կազմում է բոլոր ազգային պահուստների 30%-ը։ Ոսկու մնացած մասը պահվում է Ֆրանկֆուրտում և Անգլիայի Բանկում: Երկրորդ համաշխարհային պատերազմից և Գերմանիայի գրավումից հետո նրա ոսկու զգալի մասը տեղափոխվեց ԱՄՆ և Մեծ Բրիտանիա։
Բայց նկատենք` Դաշնային պահուստային համակարգը, որը կատարում է ԱՄՆ Կենտրոնական բանկի ֆունկցիաներ, ամենեւին էլ ամերիկյան պետական կառույց չէ: Այն մասնավոր է, այստեղ հիմնական դեր են խառում տարաբնույթ ռոտշիլդներն ու «գլոբալ կառավարություն» կոչվածում ներգրավված այլ «փողի տոպրակներ»: Գորմանական ոսկին էլ նրանց մոտ է, ու Գերմանիայն այն ԱՄՆ պետությունի՞ց է ուզում, Թրամփի՞ց, հենց որի փշնամիներն էլ ԴՊՀ-ի «տուզերն» են: Գերմանիայում, իհարկե, դա լավ գիտեն: Ուրեմն ինչո՞ւ են ԱՄՆ պետութունից պահանջում` դիվանագիտական խողովակներով:
Հաջորդ հարցականը. եթե պատճառն այն է, որ թրամփյան Վաշինգտոնի՝ որպես գործընկերոջ հուսալիության վերաբերյալ աճող կասկածներ կան Բեռլինում, ապա նրանք պետք է, որ միանգամայ գոհ լինեն հակառակորդից` «գլոբալ կառավարությունից», որի մոտ էլ գտնվում է ոսկին. համենայնդեպս, գերմանական ներկա իշխանություները եւս համարվում են «գլոբալ կառավարության» դրածոները: Ուրեմն, Բեռլինն իր տերերի՞ց է ոսկի պահանջում. հետաքրքիր հանելուկ է:
Առավել եւս, որ Գերմանիան էլի է նման փորձ արել: Տարիներ առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն պաշտոնապես պահանջեց վերադարձնել ոսկին ԱՄՆ-ից: Դրա ֆոնին, նախարարի աշխատասենյակում լսողական սարքեր հայտնաբերվցինել, և նա շատ չանցած անսպխասելիոերն մահացավ լեյկոզից։ Երկար-բարակ քննություն չեղավ. նման էր, որ բոլորի համար էլ ամեն ինչ պարզ է: Հետո Գերմանիայում նաեւ կանցլեր փոխվեց` Մերկելին փոխարինելու եկան շատ ավելի ենթարկվող Շոլցը: Հիմա Շոլցը գնաց, եւ Գերմանիան էլի ոսկի է ուզում. տեսնես հիմա լեյկոզը կամ ինֆարկտն ո՞ւմ է հարվածելու...
Ուրեմն ի՞նչ, Գերմանիան փորձում է գլոբալիստների գլխից թռնե՞լ, եթե նրանցի ոսկի է ուզում: Բայց ամբողջ հարցն այն է, թե այդ ոսկին ֆիզիկապես դեռ տեղո՞ւմ է...
Կամ, այս ամնը կապ ունի՞ Թրչամփի դեմ սկսված «ամերիկյան գարնան» հետ...