Մինչև քաղաքապետ դառնալը հնարավոր է՝ ձերբակալեն Վարդան Ղուկասյանին. Արսեն Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Tribune-ի եթերում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ընտրություններին, խոսել հետընտրական սցենարների մասին․ «Իշխանության համար ամենահարմար թեկնածուն Վարդան Ղուկասյանն էր, որովհետև վանաձորյան սցենարը կրկնելով, հենց դառնա քաղաքապետ․․․ Իշխանությունը եթե պիտի կալանավորի 4-ից որևէ մեկին, ամենահեշտը Վարդան Ղուկասյանն է։ Նույնիսկ մինչև քաղաքապետ դառնալը հնարավոր է ձերբակալեն, կալանավորեն, ստեղծեն պայման, որպեսզի տեղի չունենան ընտրությունները, որովհետև միայն իրեն չեն բռնի, իր խմբակցությունից էլ կբռնեն մարդկանց, Մարտուն Գրիգորյանի խմբակցությունից էլ։ Քվորում չի ապահովվի ավագանին, կամ 14 մանդատով ՔՊ-ն կկարողանա քաղաքապետ ունենալ»,- ասել է նա։ «Եթե նույնիսկ Վարդան Ղուկասյանին աջակցող ուժերն են ասում, որ նա ամենալավը չէ, պատկերացնում եք, չէ՞, Գյումրիում ինչքան ուրիշ կերպ են ասում շատ մարդիկ։ Մարդկանց մի մեծ քանակություն կա, որ կա՛մ չի սիրում այդ մարդուն, կա՛մ այդ մարդու հետ կապված որոշակի տեղեկություններ է լսել։ Այսինքն՝ իշխանության համար շատ ավելի հեշտ կլիներ կալանավորել էնպիսի մարդու, որի մասին արդեն կար ձևավորված հանրային բացասական կարծիք»,- հավելել է Բաբայանը։