Հստակ առաջարկ կար, բայց համաձայնության հասնել չհաջողվեց. Տիկնիզյանի գործակալ
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նախորդ ձմռանը մոտ է եղել կարիերան Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Լեգանեսում» շարունակելուն, հայտնում է Матч ТВ-ն։
«Ակումբները բանակցում էին, բայց համաձայնության չհասան. նորմալ պրակտիկա է։ Հստակ առաջարկ կար «Լեգանեսից»։ Տեսենք` ամռանն ինչպես կզարգանան իրադարձությունները»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է հայ ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։