Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Զատկական ձվի ներկման հատուկ բաղադրատոմս

Սպառողի անկյուն

Զատիկը քրիստոնեական տոն է, որը տոնվում է ամեն գարնանը։  Զատկի ավանդույթներից մեկն է հավկիթներ ներկելը։ Հետագայում դրան ավելացել են նաև հավիթների զարդարելը։ Հայկական ավանդույթում, ներկած հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։ Հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։

Պատրաստման եղանակը․

1․ Պատրաստել (նախկինից պահել) մեծ քանակի դեղին կամ կարմիր սոխի չոր կճեպները։

2․ Հավկիթների վրա գեղեցիկ նախշեր ստանալու համար, օգտագործել թարմ մաղադանոսի կամ համեմի կամ այլ կանաչիների ճյուղեր։

3․ Հում հավկիթի վրա դնել մաղադանոսի ճյուղը, ապա նրա շուրջը և հավկթի ամբողջ մակերեսը ծածկել սոխի կճեպներով։ Վերջում, սոխի կճեպները ամրացնել նրանց շուրջ թել փաթաթելով։

4․ Փաթաթած հում հավկիթները շարել կաթսայի մեջ և եփել։

5․ Եփելուց հետո բացելով ձվերի շուրջ փաթաթված կճեպները կստանաք սպիտակ բուսական նախշեր՝ կարմրավուն ֆոնի վրա։

6․ Ձվերը ցանկության դեպքում կարելի է փայլեցնել բուսական ձեթով և շարել պասկայի շուրջ։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ