Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց ոչ սպառնալիքների տակ. Պեզեշկիան
Միջազգային
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց ոչ սպառնալիքների տակ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։
Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կարող են լինել միայն հավասար պայմաններում՝ առանց ճնշումների ու ահաբեկումների։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական SNN պետական գործակալությունը։
«Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալիքներ հնչեցնել: Այսօր Վաշինգտոնը փորձում է նվաստացնել ոչ միայն Իրանին, այլ ամբողջ աշխարհին. նման պահվածքը հակասում է բանակցությունների իմաստին»,- ասաց Մասուդ Պեզեշյանը:
Շատ նման է, որ Մոսկվայի միջնորդությունն աշխատում է: