Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծումը նշանակում է խփել գլոբալիստների դագաղի վերջին մեխը. Նահապետյան
Ներքաղաքական
«Հատուկ ռազմական օպերացիա` 3 տարի. արդյունքներ, նվաճումներ եւ հեռանկարներ» գիտա-գործնական կոնֆերանսին, որը կազմակերպել էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, «Աշխարհաքաղաքական գործընթացները եւ Հատուկ Ռազմական գործողությունը» խորագրով զեկույցով հանդես եկավ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:
«Հատուկ ռազմական գործողությանը զուգահեռ ներկայումս ընթանում են ռուս-ամերիկյան բանակցություններ, և այդ բանակցությունները շատ մասշտաբային խնդիրների շուրջ են։ Դա ներառում է և՛ Ուկրաինան և՛ Մերձավոր Արևելքը, և ՛չինական խնդիրը, և՛ Հյուսիսային ծովային երթուղին, և՛ Գրենլանդիայի ու Կանադայի ճակատագիրը, և այդ բաղադրիչները հանդիսանալու են այն աշխարհի տեսքը, որը ձևավորվում է այժմ: Եվ ակնհայտ է, որ աշխարհի այս պատկերը ձևավորվում է երկու երկրների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ուժերով, և ամենայն հավանականությամբ Չինաստանին դեռ թույլ չեն տալիս մասնակցել այդ բանակցություններին։
Իսկ ինչո՞ւ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ Աշխարհի նոր կոնֆիգուրացիայի մեջ առանցքային դերակատարում ունի ոչ թե տնտեսությունը, այլ ռազմական ներուժը և պետությունների բախման ժամանակ հաղթող կողմը որոշվում է միջուկային զինանոցի առավելությամբ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանը և ԱՄՆ-ը աշխարհում համարվում են գլխավոր պետությունները։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ գոյություն ունի աշխարհի զարգացման երեք մոդել։
Առաջին մոդելը փորձում էր իրականացնել գլոբալ կապիտալը՝ համաշխարհային կառավարության ստեղծումով։ Եվ այդ աշխարհում չկան պետություններ, որոնք պետք է դառնան այդ աշխարհի ծայրագավառներ և որտեղ ոչ ազգային իշխանությունները պետք է ենթարկվեն գլոբալ կառավարիչներին։
Այժմ այդ կառավարիչները տնօրինում են աշխարհի ֆինանանսական հոսքերի մոտ 80 տոկոսը։ Վերազգային այդ կառույցները փորձում էին վերահսկողության ներքո վերցնել նաև Ռուսաստանը։Եվ այդ գործողությունը սկսվեց 2013 թվականին Ուկրաինայի Մայդանով, իրականացնելով հիբրիդային պատերազմ Ռուսաստանի դեմ։ Նպատակը առաջին հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ազգային բուրժուազիային իշխանությունից հեռացնելն էր, որից հետո Ռուսաստանում պետք է նշանակվեր իրենց ենթակա մի նախագահ և կառավարելի իշխանություն։
Սակայն այդ պատերազմում գլոբալիստները կրեցին պարտություն 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում։
Այսինքն համաշխարհային այդ իշխանությունը պետք է ստեղծվեր և հիմնվեր միջուկային գերտերություններ հանդիսացող ԱՄՆ-ի և ոչպուտինյան Ռուսաստանի վրա։ Այսինքն գլոբալիստների ձեռքում Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է դառնային մեկ մոնոլիտ միասնական բռունցք, որը ուժի իրավունքով պետք է դառնար մահակ համաշխարհային կառավարության ենթական աշխարհի բոլոր գավառների համար։
Աշխարհի զարգացման երկրորդ մոդելը միաբևեռ աշխարհն է, որը փորձում է կառուցել ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ։
Ընդ որում Թամփի վարչակազմը ցանկանում է Ռուսաստանի հետ անել այն նույնը, ինչ ցանկանում էին գլոբալիստները, այսինքն, ենթարկեցնել իրենց։ Եթե գլոբալիստների համար Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է դառնային հավասարազոր գործիքներ համաշխարհային տիրապետության համար, ապա ներկայիս ԱՄՆ վարչակազմը փորձում է որպեսզի Ռուսաստանը դառնա ԱՄՆ-ին ենթակա ծառա։ Դրա համար Ռուսաստանի համար պետք է վերանա Ուկրաինա կոչվող պրոբլեմը և Ռուսաստանը միանա ԱՄՆ-ին լուծելու վերջինիս համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը՝ վերցնել ամբողջությամբ Մերձավոր Արևելքի նավթը և որից հետո խեղդել Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունները։ Ուստի Ռուսաստանը պետք է դառնա Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Թրամփի վարչակազմի քայլերը միտված են կյանքի կոչելու հենց այս ուղղությամբ։
Աշխարհի զարգացման երրորդ մոդելը՝ բազմաբևեռ աշխարհն է։
Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը ազատվելով գլոբալիստների իշխանությունից այժմ միանգամից չեն կարող հայտարարել, որ իրենք ունեն նպատակ իրականացնել աշխարհի միաբևեռ կառավարում։ Այսօր հայտարարում են, որ ԱՄՆ-ը կրկին մեծ է, իսկ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը կրկին դառնալու է աշխարհի հեգեմոնը, կառավարելով աշխարհի բոլոր պետություններին, այսինքն ստեղծում է պանամերիկյան աշխարհ։ Դա կյանքի կոչելու համար Միացյալ Նահանգները պետք է ընդունեն, որ աշխարհի պետությունները պետք է լինեն, այսինքն ընդունելու են բազմաբևեռ աշխարհի իրողությունը։ Իսկ թե ինչպիսի բազմաբևեռ աշխարհ պետք է լինի այսօր և ապագայում, որոշվում է հիմա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների աշխատակազմերի միջև տեղի ունեցող բանակցություններում։
Այժմ Չինաստանը այդ բանակցություններին առայժմ չի մասնակցում, քանի որ չկա համաձայնություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։
Իսկ ապագայի ինչպիսի աշխարհ է տեսնում Միացյալ Նահանգները։ Վերջինս տեսնում է, որ կառուցվող նոր աշխարհակարգում Ռուսաստանը դաշնակիցն է Միացյալ Նահանգների։ Ըստ ամերիկյան կողմի նոր աշխարհակարգում երկու միջուկային գերտերությունների ռազմական ներուժը որպես մեկ ամբողջություն պետք է ծառայի պանամերիկյան աշխարհին։ Քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի հզոր է Ռուսաստանի տնտեսությունից, ուստի քաղաքականության մեջ առաջնորդը պետք է լինի Միացյալ Նահանգները։
Այդ դեպքում Միացյալ Նահանգների ամբողջ արտադրանքը պետք է սպառվի Ռուսաստանում, քանի որ Ռուսաստանը դառնում է ԱՄՆ-ի համար կարևոր շուկաներից մեկը, դրանով իսկ ԱՄՆ-ը խեղդում է Ռուսաստանի տնտեսությունը։ Դրանով իսկ Ռուսաստանի տնտեսությունը ամբողջովին կապվում է ԱՄՆ-ի տնտեսությանը, հակադրելով ռուսական տնտեսությունը աշխարհի բոլոր երկրների տնտեսություններին։
Դրանով ԱՄՆ-ի լուծում է իր համար ռազմավարական նշանակության խնդիր․ Ռուսաստանի և իր դաշնակիցների միջոցով ԱՄՆ-ը իր վերահսկողության ներքո է վերցնում մերձավորարևելյան նավթը, որով Ռուսաստանը կտրվումէ Չինանստանից, իսկ Չինաստանը՝ ռուսական ընդերքային ռեսուրսներից և արդյունքում ԱՄՆ-ը ծնկի է բերում Չինաստանի տնտեսությունը։ Եթե Չինաստանը փորձում է խոչընդոտել ԱՄՆ-ի այդ քայլերը, ապա կամ ինքը կազմաքանդվում է, կամ էլ ԱՄՆ-ի հետ մտնում է մեծ առճակատման և պատերազմի մեջ, որի հետևանքով Չինաստանը կործանվում է, քանի որ այդ պատերազմը լինելու է միջուկային։
Ռուսաստանի համար գոյություն ունի այլ սցենար․ Ռուսաստանը չպետքէ դառնա ԱՄՆ- համար որպես արբանյակ։ Ռուսաստանին պետք է լուծել Ուկրաինայի խնդիրը, միացնելով Ռուսաստանին Ուկրաինայից առավելագույն շատ տարածքներ, որի հետ պետք է Միացյալ Նահանգները համաձայնվեն։ Ռուսաստանին պետք է Ուկրաինայի 4 շրջաններից զատ միացնել Օդեսայի և Նիկոլաևի, Խարկովի և Սումայի շրջանները, այսինքն ամբողջ Նովոռոսիյան, այսինքն այն տարածքները, որոնք հայտնի էին մինչև 1917 թվականը որպես Նովոռոսիյա։
Միաժամանակ Ռուսաստանը Չինաստանի հետ չպետք է մտնի հակամարտության մեջ, Ռուսաստանը Նիացյալ Նահանգների համար չպետք է դառնա որպես լոկ սպառման շուկա և Ռուսաստանի կողմից պետք է սահմանափակող գործիքակազմ օգտագործել ԱՄՆ տնտեսական էքսպանսիայի համար։ Դրա համար էլ պետք է, որպեսզի ԱՄՆ-ը Ռուսաստանի տնտեսությունում ներկայացված լինի այնպես, որ ցանկացած ամերիկյան արտադրանք, որը պետք է արտադրվի Ռուսաստանում, պետք է իր մեջ ներառի արտադրական ամբողջական ցիկլը։
Օդեսայի և Նիկոլաևի հանձնումը Ռուսաստանին, ԱՄՆ-ում կընդունվի որպես Թրամփի խոշոր պարտություն։ ԱՄՆ նախագահի համար շատ ավելի ծանր կլինի, եթե ամբողջ Ուկրաինան հանձնվի Ռուսաստանին։ Սակայն Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծումը Թրամփի վարչակազմի համար նշանակում է խփել գլոբալիստների դագաղի վերջին մեխը։
Եվ հենց ուկրաինական հարցով ռուս-ամերիկյան բանակցություներում փորձ է արվում գտնել այնպիսի լուծումներ, որոնք չվնասեն ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ ԱՄՆ-ի իշխող վարչակազմերի վարկանիշներին և չառաջացնեն երկրներում իշխանափոխության սպառնալիք։ Եվ այդ ամբողջ դետալները բազմաքայլ օպերացիայի համար քննարկվում են այդ բանակցություններում։
Ուկրաինայի հարցի լուծումը ամենայն հավանականությամբ կլուծվի մի քանի փուլերով, բացառելու համար գլոբալիստների կողմից այդ գործընթացի վիժեցումը։
Եվ քանի որ մեր գործն արդար է, թշնամին կջախջախվի և հաղթանակը մերը կլինի։