Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Red Wings ավիաընկերության ուղևորները 24 ժամ չեն կարողանում Սոչիից Երևան թռչել. ավիաընկերությունը մեկնաբանել է ուշացման պատճառը

Պատահար

Red Wings-ի ինքնաթիռը գրեթե մեկ օր ուշացումով Սոչիից մեկնել է Երևան. չվատախտակին նշված է, որ օդանավը 18։20-ին կհասնի Հայաստան։

 

«Մառախուղի պատճառով բոլոր փոխադրողները բախվել են հյուրանոցային համարների պակասի խնդրին, բայց Red Wings-ի ներկայացուցիչներն ուշացած չվերթերի բոլոր ուղևորներին ուշադրություն են հատկացնում և 4 ժամը մեկ սնունդ են տրամադրում»,- Sputnik Արմենիայի փոխանցմամբ, հայտնել են ավիաընկերությունից։

 

Նշենք, որ Red Wings ավիաընկերության ուղևորները մեկ օր է՝ Սոչիից Երևան թռչել չէին կարողանում։ Մարդիկ ստիպված էին սպասել հատակին պառկած ու նստած, քանի որ օդանավակայանում ու հարակից հյուրանոցներում ազատ տեղեր չկան։

 

 

 

 

 

Թելեգրամի «Осторожно, новости» ալիքը հայտնում է, որ չվերթը պետք է Երևան ժամաներ ապրիլի 4-ին ժամը 16։30-ին, սակայն մառախուղի պատճառով այն հետաձգվել է։ Այդ պահից սկսած տեղեկատվությունն անընդհատ փոփոխվում է, 8 ժամ անց սպասող ուղևորներին տարել են հյուրանոց, սակայն 2 ժամ հետո վերադարձրել են օդանավակայան։

 

Ավիաընկերություն ներկայացուցիչները խոստացել են, որ շուտով կկայանա չվերթը, սակայն ուղևորները ճշտել են, որ այդ օդանավը դեռ Թբիլիսիից չի ժամանել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ