Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ Տոնոյան Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը

Մեր դեմ ուղարկված «դիվերսանտներն» իրենք իրենց դրած ականների վրա կպայթեն. Շարմազանով

Թեմա

Ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ԱԺ էքս փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

— Պարոն Շարմազանով, կրկին ակտիվացել են նրանք, ովքեր 2018-ին սատարում էին Նիկոլ Փաշինյանին եւ իշխանազավթում էին իրականացնում: Ընդ որում՝ նրանց թիրախում նորից Հանրապետական կուսակցությունն է: Սա ի՞նչ դիվերսիա է:

— Մեր դեմ ուղարկված «դիվերսանտներն» իրենք իրենց դրած ականների վրա կպայթեն: Փուչիկներ են, որոնց կպայթեցնենք՝ քաղաքական առումով, հանգիստ եղեք։ Հանրապետական կուսակցությունն իր բոլոր թերություններով, խնդիրներով, սխալներով անցել է 2018 թվականի միջով եւ այսօր կանգուն է: Ես մի առիթով ասել եմ` մի՛ ասեք մեր մասին սուտը, այլապես կլսեք ձեր մասին ճիշտը։

— Իսկ ի՞նչ կասեք Գյումրիի ավագանու ընտրություններից հետո քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անվան շուրջ գեներացվող ինտրիգների մասին: Նրան ասոցացնում էին ՀՀԿ-ի հետ, ինչ-որ վարկածներ շրջանառում, թե ինչպես է վարվելու իր գլխավորած նախընտրական ցուցակով ստացած մանդատների հետ, մինչդեռ հայտարարեց, որ տալու է անհրաժեշտ քանակի ձայներ Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս դառնա քաղաքապետ:

— Մարտուն Գրիգորյանի եւ Հանրապետականի նկատմամբ կեղտոտ արշավ էր սկսվել: Բայց Մարտուն Գրիգորյանն իր հայտարարությամբ բոլորին նստեցրեց իրենց տեղը։

— Ուռճացված չէ՞ր այս թեման: Ըստ էության, Գյումրիում ունենալ Վարդան Ղուկասյան քաղաքապետ` սրանով մեկնարկելո՞ւ է հանրապետությունում իշխանափոխության գործընթաց:

— Ի սկզբանե ասել եմ, որ նրանց նպատակը դա չէր, այլ Մարտուն Գրիգորյանին եւ այն ուժին, որի հետ կապում էին նրա անունը, հարվածելն էր: Չնայած՝ մենք ասել ենք, որ՝ այո՛, Մարտունը մեր ընկերն է, բայց նա առաջադրվել էր այլ կուսակցություններով, Հանրապետականով չէր առաջադրվել: Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, գլխավորն այն էր, որ Գյումրին ձայն չտվեց ու մերժեց Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին: Իսկ թե ով կլինի քաղաքապետ, հիշեցնեմ՝ Վանաձորում էլ է Նիկոլը պարտվել, Ալավերդիում էլ, Սյունիքում էլ, Մասիսում էլ, Բերդում էլ, Ապարանում էլ: Որտեղ ասես պարտվել է։

— Բայց եթե մի քաղաքապետի հարցում ընդդիմությունը սկսում է իրար դեմ անհաշտ մրցակցություն ու կեղտոտ պայքար, որքանո՞վ է իրատեսական, որ նույն ընդդիմությունն ի վիճակի է միասնաբար Նիկոլ Փաշինյանին մի օր անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

— Մենք մրցակցությանը կողմ ենք, նույնիսկ քաջալերում ենք։ Մենք կեղտոտ արշավին, գոտկատեղից ներքեւ հարվածներին ենք դեմ: Մենք ասում ենք, որ ում թվում է, որ ինքը կարող է Հանրապետականի հետ շանտաժով խոսել ու մարսել, սխալվում է: Շանտաժ անող լեզուն քաղաքական առումով կկտրենք եւ կմտցնենք իրենց համար նախատեսված տեղը:

— Վերադառնամ հարցիս՝ այսպիսի ընդդիմադիր շարքերով հնարավոր լինելո՞ւ է իմպիչմենտի գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ ու միասնական վարչապետի այլընտրանքային թեկնածու առաջադրել:

— Կապրենք, կտեսնենք, համենայնդեպս, ես մի բան կարող եմ ասել՝ այդ հիմարություններ դուրս տվողների մեջ ես Ազգային ժողովի շատ պատգամավորների չեմ էլ տեսել: Իսկ 30 արծաթանոցներ միշտ էլ եղել է, թեթեւ տարեք։

— Իսկ իշխանությունը հետեւողականորեն շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

— Նախ խոսքը խաղաղության պայմանագրի մասին չէ, այլ սա կրկնակապիտուլյացիա է: Ես մի բան գիտեմ՝ պայմանագրերը երկու կողմերի շահերն են սպասարկում, եթե պայմանագրում գերիների, արցախցիների վերադարձի, ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի դեմ հայցերի, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից ազատագրելու մասին խոսք չկա, ի՞նչ պայմանագիր: Ավելին, Ադրբեջանը ավելացնում է իր պահանջները՝ նոր Սահմանադրություն, Անկախության հռչակագրից հրաժարում: Սա խաղաղություն չէ, սա հնազանդեցում է: Գերեզմանում էլ է խաղաղ, օրինակ, Արցախում էլ, Նախիջեւանում էլ է հիմա խաղաղ, բայց հայ չկա։ Այսինքն՝ եթե Նիկոլն այսպիսի խաղաղություն է բերում, թող այն պահի իրեն ու իր ՔՊ-ին, հայ ժողովրդին նման խաղաղություն պետք չէ: Եռաբլուրը չի առաջացել նրա համար, որ հայ ժողովուրդը Ցեղասպանությունը,Արցախի ինքնորոշման իրավունքը մոռանա: Արցախցիներին, որոնք անտուն են դարձել իրենց պատճառով, նույնիսկ կառավարությունը նրանց հատկացվող կոպեկները չի ուզում վճարել: Սա խայտառակություն է: Բայց այլեւս խոսելով չէ, պետք է համախմբվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ ՏոնոյանՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկըՀայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերըՇրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված