Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք

«Հրապարակ». Երկու շոկ՝ մեկ շաբաթում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին երեկ՝ նախ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ «առանց որեւէ պաշտոնի, ակնկալիքի եւ որեւէ պայմանավորվածության» քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։

ՔՊ-ն, որ լռելու հրահանգ ուներ ընտրություններից հետո, երեկ րոպեական մարտական պատրաստության բերվեց, եւ մեկը մյուսին հերթ չտալով` մի կենտրոնից բաժանված տեքստերով սկսեցին խոսել «քաղաքական առեւտրականների», «ձայն գողացողների» մասին: Ընտրված համայնքապետերին բերդ գցող, ընդդիմադիր ցուցակներից մարդ «գողացող» ՔՊ-ականները տվայտվում էին՝ ինչպես կարելի է ընտրողի ձայնը ստանալ ու տալ ուրիշին:
Մինչդեռ, անգամ Երեւանի ընտրություններից հետո, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը՝ Դոգի «բուքսիրով» քաղաքի կառավարումը ստանձնեցին, ավելի վատ որոշման գնալով եւ հանցավոր խմբավորմանն օգտագործելով: Գյումրու ընտրություններից հետո էլ է ՔՊ-ն պատրաստ եղել ցանկացած տիպի առեւտրի, միայն թե Գյումրին չտա ընդդիմությանը։

Մեր լրագրողը նկատել է, որ քվեարկությունից հետո, ձայների հաշվարկի ժամանակ ՔՊ-ականները Սարիկ Մինասյանի շտաբում պատից կախված մեծ մոնիթորով հատուկ առանձնացրել ու հետեւել են  ոչ միայն ՔՊ-ի ձայներին, այլեւ՝ «Եվրադաշինքի», եւ երկու ուժերն էլ առանձնացրել կանաչ գույնով։ Հույս են փայփայել, որ գոնե արեւմտամետների խմբակը մի 7 տոկոս կհավաքի, եւ կկարողանան ստանձնել Գյումրու կառավարումը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ