Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Քաղաքական շախմատում հաղթում է նա, ով խաղի վերջում ճիշտ է գործում. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Վերջին օրերին որոշ անձինք, ովքեր սիրում են գործածել շախմատային տերմիններ՝ առանց շախմատ խաղալու իրական իմացության, իսկ քաղաքականությունից առավել ևս՝ հեռու լինելով, փորձեցին «ցուգցվանգ» հասկացությունը կիրառել ՀՀԿ-ի նկատմամբ։ Սակայն իրականությունը պարզեց, որ իրականում ցուգցվանգի մեջ հայտնվեցին հենց իրենք՝ Քոչարյանի քարոզիչները։ Նրանց իրավիճակն ավելի ճիշտ է բնութագրել ոչ թե «ցուգցվանգ»-ով, այլ «մանկական մատով»՝ կարճ և անխուսափելի մատ, երեք պարզ քայլով.
 
Քայլ 1. Ընդդիմադիր ուժերը Գյումրիում ստացան ավելի շատ ձայներ, քան իշխանությունը՝ արձանագրելով ՔՊ-ի համար ծանր քաղաքական պարտություն։
 
Քայլ 2. Քոչարյանի քարոզիչները Մարտուն Գրիգորյանի լռությունը փորձեց ներկայացնել որպես իբր ՀՀԿ-ի և ՔՊ-ի միջև եղած գաղտնի գործարքի ապացույց՝ շրջանառելով դավադրապաշտական ու մանիպուլյատիվ թեզեր։
 
Քայլ 3. Մարտուն Գրիգորյանի հստակ և հրապարակային հայտարարությունը, ըստ որի՝ նա իր ձայնը փոխանցում է Վարդան Ղուկասյանին, փաստացի ջախջախեց այդ բոլոր կեղծ նարատիվները։
 
Հ.Գ.- Քաղաքական շախմատում հաղթում է ոչ թե նա, ով ամենաշատն է խոսում, այլ նա, ով խաղի վերջում ճիշտ է գործում», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ