Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Գյումրիում ՀՅԴ-ականները տակից օգնել են Վարդանիկին

Ներքաղաքական

Ինչ­պես հայտ­նի է, ՀՅԴ-ն­ ի սկզբա­նե հրա­ժար­վել է` Գ­յում­րիի ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցութ­յո­ւից, բա­ցատ­րե­լով՝ քա­նի որ ընդ­դի­մութ­յու­նը չի միա­վոր­վում, կու­սակ­ցութ­յու­նը ձեռն­պահ կմնա այդ գոր­ծըն­թա­ցից:

­Բայց ա­հա տեղ­յակ գյում­րե­ցի­նե­րը շշնջում են, որ ե­թե ան­գամ կու­սակ­ցութ­յու­նը պաշ­տո­նա­պես չէր մա­սնակ­ցում, բայց ա­հա ՀՅԴ-ի ոչ միայն գյում­րե­ցի, այլ նաեւ մար­զա­յին եւ այլ վայ­րե­րից ե­կած ՀՅԴ-ա­կան­ներ գո­նե «ձայն բե­րե­լու» գոր­ծըն­թա­ցին ո­րո­շա­կի մաս­նակ­ցութ­յուն ու­նե­ցել են: Ճիշտ է, ա­մեն կերպ փորձե­լով հա­մո­զել, թե չկա վե­րա­դա­սի հրա­հանգ, եւ ի­րենք` որ­պես ան­հատ­ներ, ի­րա­վունք ու­նեն ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին մաս­նակ­ցել: Սա­կայն աղբ­յուրն այն կար­ծի­քին է, որ կու­սակ­ցա­կան վե­րին օ­ղակ­նե­րից դժվար թե գո­նե ակ­նար­կի ձե­ւով հաս­կաց­րած չլի­նեին, թե, այս­պես ա­սած, հա­մակ­րանքն ում կողմն է: Այն ի­մաս­տով, որ որ­պես «ան­հատ­ներ» գոր­ծին խառն­ված ՀՅԴ-ա­կան­նե­րի նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծուն Վար­դան Ղու­կաս­յանն էր: «Այ­սինքն, ե­թե ինք­նու­րույն էին գոր­ծում, պետք է չէ՞ ո­մանք մի թեկ­նա­ծո­ւի հա­մակ­րեին, մյուս­նե­րը՝ ու­րի­շի»,- իր միտ­քը բա­ցատ­րեց քա­ղա­քի ան­ցու­դար­ձին հնուց քա­ջա­տեղ­յակ աղբ­յու­րը: «Բայց նաեւ կդժվա­րա­նամ ա­սել, թե բա­ցի Ղու­կաս­յա­նի օգ­տին ան­ձամբ քվեար­կե­լուց, այդ ան­ձինք կա­րո­ղա­ցա՞ն նրան ո­րե­ւէ ռեալ օ­գուտ տալ. կաս­կա­ծում եմ»,- խոսքն ա­վար­տեց աղբ­յու­րը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ