Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Այդքանից հետո դեռ մա՞տ ես թափ տալիս արցախցիների վրա․Վահան Բադասյանը արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության մասին

Հանդիպում

Մինչ բազմահազար արցախահայեր շարունակում են անգամ օրվա հացը դժվարությամբ վաստակել, էլ չենք խոսում բնակվարձերի մասին, զուգահեռ իրականության մեջ ապրում են ծնուննդով արցախցի մեծահարուստներ, ովքեր ուղղակի անտեսում են անտուն ու անտեղ մնացած արցախահայերին, որոնք անգամ խուսափում են ակցիաներին ներկա լինել։ Սա ինչի՞ մասին է խոսում հարցը եւ ոչ միայն տվել ենք օկուպացված Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանին, ով նկատեց․

-Նախ բոլոր արցախցիներն էլ իրենց հնարավորության սահմաններում աջակցում են, կարեւորը նյութականը չէ, ոնց չեն հասկանում էս մարդիկ։ Կարեւորը 40+10-ը չէ, կարեւորն այն է, որ այսօր պետական մակարդակով շարունակվում է արցախցիների դեմ ատելության սերմանում։ Ասում են, որ արցախցիները շատ խոսեն ընդհանրապես կզրկվեն ամեն ինչից, արցախցիներին դու՝ Նիկոլ արդեն իսկ զրկել ես ամենակարեւորից՝ բնօրրանից, դու մեզ զրկում ես այսօր նաեւ հետվերադարձի իրավունքից, ու այդքանից հետո դեռ մա՞տ ես թափ տալիս արցախցիների վրա։ Այս քստմնելի, հակահայ իշխանությունը մեզ զրկում է հետվարադարձի իրավունքից, քանի որ որպեսզի արցախցիները ստանան հետվերադարձի իրավունք, դա պետք է պահանջի ՀՀ-ն, իսկ ՀՀ-ն ուղղակի անտեսում ու ատում է այսօր արցախցուն։ 

-Պարոն Բադասյան, իշխանությունները հակադարձում են, որ ոչ ոք արցախցիներին իրենց տներից չի հանել, ավելին, որ արցախցիներն էին խնդրում իրենց ժամ առաջ տեղահանել։

-Դա այդպես չի եղել, եղել Էքզիստենցիալ ճգնաժամ, Ալիեւի կողմից հատուկ գրված սպեցօպերացիա էր, որ արացախցիներին բռնի տեղահանվեն իրենց տներից, որին անվերապահ աջակցել է Հայաստանի ղեկավարը։ Այո, ոչ ոք չի ասել դուրս եկեք, բայց ում տեսնում սպանում էին, բռնաբարում, գլուխ կտրում։ Հիմա , եթե Աստված մի արասցե Նախիջեւանից հարձակվեն ՀՀ-ի վրա Արարատի մարզի ժողովուրդը չի սպասելու, որ իրենց ասեն դուրս եկեք, կսկսեն փրկվել ոնց կարող է ։

-Որպես օրինակ բերում են Իսրայելը, որտեղ ժողովուրդը իրական ցեղասպանության էր ենթարկվում, բայց նրանք պայքարեցին, դուրս չեկան։

-Դա շատ վատ օրինակ է, Իսրայելը մի համեմատեք Արցախի հետ։ Արցախը միայնակ էր բովանդակ աշխարհում, իսկ Իսրայելին պաշտպանում է Թուրքիան, ողջ իսլամական աշխարհը․․․

-Լավ, Դուք իրատեսական համարո՞ւմ եք վերադարձը Արցախ։

-Այ՛ո, Արցախ վերադարձը ռեալ իրատեսական եմ համարում, որովհետեւ , եթե գոնե մի քանի հարյուր մարդ մնային, այո իրատեսական չէր լինի։ Ոչ ոք չէր սպասում, որ արցախցիները միահամուռ դուրս կգային, որովհետեւ կամ պիտի դուրս գայինք, կամ պիտի մնայինք ու սպանվեինք։ Ադրբեջանը, ցավոք Հայաստանի հետ մասին Արցախում կատարեց դարի էթնիկ զտումը, իսկ էթնիկ զտման ենթարկված մարդիկ ունեն հետվերադարձի իրավունք։ Հիմա կասեք, լավ որտեղ, Ադրբեջանի կազմում, ցավոք, քանի որ Փաշինյանը այն ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում, բայց ոչ թե մեկ այլ առնվազն երկու-երեք երկրների խաղաղապահների ներկայությամբ, տվյալ տարածքում պետք է գործի միջանկյալ կառավարում։ Այսինքն բավական է Հայաստանը բարձրացնի այս հարցը՝ այն կլուծվի միանգամից։

-Պարոն Բադասյան, ՀՀ իշխանություններ ասում են, որ արցախցիները հրաժարվում են իրենց տրամադրվող սերտիֆիկատներից, բայց փոխարենը 40-10 են պահանջում։

-Նախ սուտ են ասում ոչ ոքի նրանք գումար չեն տալիս բնակարան ձեռք բերելու համար։ Մինչեւ օրս հինգ հոգի են ստացել այդ սերտիֆիկատները, այն դեպքում երբ 24 հազար մարդ դիմել է այդ գումարների համար, բայց իրենք չեն տալիս։ Այսինքն ոչ թե արցախցիները չեն վերցնում, այլ հենց իրենք են հետ կանգնել իրենց իսկ առաջարկած ծրագրից։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված