Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Այդ ո՞ր ար­ժա­նիք­նե­րի հա­մար են Մե­լիք­բեկ­յա­նին բրթում ա­ռաջ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Կա­ռա­վա­րութ­յան հեր­թա­կան նիս­տում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ բա­ցա­հայ­տել է, թե ինչ­պես է ստա­ցել իր վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քի վկա­յա­կա­նը։ Ն­րա խոս­քով՝ երբ վա­րոր­դա­կան ի­րա­վունք է ստա­ցել, հայտ­նի լրագ­րող էր: «Այն ժա­մա­նակ հայտ­նի լրագ­րող էի, ծնկա­չոք ա­ղա­չեի էլ՝ չէին թող­նի քննութ­յուն տա­յի։ 300 մետ­րի վրա բե­րին տվին, ա­սին՝ «գնա ստե­ղից, հնա­րա­վո­րինս շուտ ստե­ղից գնա, գործ չու­նես մեր հետ»,- ա­սում է նա ու փաս­տում՝ մեր վա­րոր­դա­կան ի­րա­վունք­նե­րը հա­մա­տա­րած կեղծ են: Փաս­տո­րեն, ի՞նչ է ստաց­վում՝ Փա­շին­յան Նի­կո­լի ո՛չ դիպ­լոմն է օ­րի­նա­կան, ո՛չ ա­մուս­նութ­յու­նը, ո՛չ էլ վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քը, տո որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն իր տե­ղում լի­ներ, վա­ղուց կպարզ­վեր, որ իր նստած ա­թո­ռին էլ է ա­պօ­րի­նի հա­սել:

­Ֆուտ­բո­լա­սեր­ներ, լա՞վ եք: Դե բռնվեք, չընկ­նեք լու­րը կար­դա­լիս: Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆՆ ընտր­վել է ՈՒԵՖԱ-ի Գոր­ծա­դիր կո­մի­տեի ան­դամ։ 7 տե­ղին (4 տար­վա պաշ­տո­նա­վա­րում) հա­վակ­նում էր 11 թեկ­նա­ծու։ Ընտ­րութ­յու­նը տե­ղի է ու­նե­ցել Սեր­բիա­յի մայ­րա­քա­ղաք Բելգ­րա­դում անց­կաց­վող ՈՒԵՖԱ-ի 49-րդ Կոնգ­րե­սում։ Մինչ հա­յաս­տան­յան ֆուտ­բո­լա­սեր­նե­րը պա­հան­ջում են վեր­ջի­նիս հրա­ժա­րա­կա­նը, պարզ­վում է՝ Մե­լիք­բեկ­յա­նը ստա­նա­լու է 16 հա­զար դո­լար լրա­ցու­ցիչ աշ­խա­տա­վարձ՝ այն էլ 4 տա­րի շա­րու­նակ: Ն­շենք, որ ՈՒԵՖԱ-ի գործ­կո­մի ան­դա­մի աշ­խա­տա­վար­ձը տա­րե­կան շուրջ 197․000 եվ­րո է` 200 եվ­րո օ­րա­պա­հի­կով։ Ա­հա, թե ին­չի է բե­րում մի քա­նի օր աղմ­կելն ու հե­տե­ւո­ղա­կա­նութ­յուն չցու­ցա­բե­րե­լը՝ հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջի հար­ցում: «Վո­վա Փա­շին­յա­նի ան­վան ֆուտ­բո­լի հա­ջորդ հու­շամր­ցա­շա­րը կկազ­մա­կեր­պի ՈՒԵՖԱ-ն, որ­պես­զի ար­դա­րաց­վի Ար­մեն Մե­լիք­բեկ­յա­նի ամ­սա­կան 16 հա­զար դո­լար լրա­ցու­ցիչ աշ­խա­տա­վար­ձի ստա­ցու­մը»,- հեգ­նել է Լե­հաս­տա­նում ՀՀ նախ­կին դես­պան, ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զար­յա­նը՝ հի­շեց­նե­լով, որ Մե­լիք­բեկ­յա­նը վեր­ջերս Փա­շին­յան Նի­կո­լի հետ Ի­ջե­ւա­նում մաս­նակ­ցում էր վեր­ջի­նիս հո­րը նվիր­ված ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս մրցա­շա­րին: Հե­տաքր­քիր է՝ այդ ո՞ր ար­ժա­նիք­նե­րի հա­մար են ՈՒԵՖԱ-ում Մե­լիք­բեկ­յա­նին բրթում ա­ռաջ:

­Զար­մա­նա­լիո­րեն, Գ­յում­րիի ընտ­րութ­յուն­նե­րի նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վին ու դրա­նից հե­տո՝ ձեն-ծպտուն չի հա­նում ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, Գ­յում­րու Վ. Ա­ճեմ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան խորհր­դա­տու ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ: Լ­րատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կի հետ զրույ­ցում հայ­տա­րա­րել է. որ ի­րեն այս հար­ցը չի հե­տաքրք­րում։ «Քա­ղա­քա­կան հար­ցե­րով չեմ զբաղ­վում։ Իմ միակ կա­նո­նը հե­տեւ­յալն է՝ ա­մեն ազգ ար­ժա­նի է իր ընտ­րած ղե­կա­վա­րին… Ես ո՛չ ընդ­դի­մութ­յուն եմ ճա­նա­չում, ո՛չ ՔՊ, ո՛չ ՍՊ, ո՛չ ԼՊ, ոչ մի բան… ես քա­ղա­քա­կա­նութ­յու­նից հե­ռա­ցել եմ, հաս­կա­նո՞ւմ եք, ես գործ չու­նեմ, ո­րով­հե­տեւ այն­քան զզվե­լի բան է ինձ հա­մար քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ու ես առն­վազն չեմ ու­զում խառն­վել դրան», - նշել է 80-ամ­յա ժո­ղովր­դա­կան ար­տիս­տը։ Ի­հար­կե, ու­րախ ենք, որ օր ծե­րութ­յան Ծա­տուր­յա­նը հաս­կա­ցավ, որ ով-ով, բայց ին­քը քա­ղա­քա­կան հար­ցե­րով չպետք է զբաղ­վի: Միայն թե, նա մո­ռա­նում է, որ քա­ղա­քա­կա­նութ­յունն այս­քան զզվե­լի է դար­ձել նաեւ իր ջան­քե­րով: Երբ Փաշինյանով խան­դա­վառ­ված` ա­սում էր, թե «Նի­կո­լը պետք է ընդ­դի­մութ­յա­նը գյուլ­լի, մեկ օ­րով Ս­տա­լին դառ­նա», երբ թույն ու թա­րախ էր տա­րա­ծում իր բո­լոր հար­ցազ­րույց­նե­րով, ին­չո՞ւ այն ժա­մա­նակ լե­զուն չէր կծում ու ա­սում, որ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը զզվե­լի բան է, ինքն էլ չի զբաղ­վում դրա­նով:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ