«Ինտերի» նախագահը` Ինձագիի ապագայի մասին Դա իմ «Ինտերը» չէր. Ինձագին` ՉԼ եզրափակիչում պարտվելու մասին Ոչինչ, որ իրար հայհոյենք, լուրջ մի վերաբերվեք, մի լսեք. Աննա Հակոբյանը դիմել է երեխաներին Դուք ուղղակի կապշեք. ինչպիսին էին հայ հայտնիները մանուկ ժամանակ Բրյանսկի մարզում արտակարգ իրավիճակի պատճառը պայթյունն էր. Նահանգապետ Բոգոմազ Ինչպիսին էին նրանք, երբ քաղաքականության մեջ չէին (Ֆոտոշարք) Երկաթուղային դիվերսիայով, բանակցություններից առաջ, ինչ-որ մեկը միտումնավոր սրում է իրավիճակը. Ուկրաինական աղբյուր Տեսախցիկը ֆիքսել է ուկրաինական հրամանատարական կետին ФАБ-3000 3 տոննայանոց ավիառումբի հարվածի պահը (Տեսանյութ) ՌԴ-ում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջը Ռուսական ավիացիան ոչնչացրել է Օրեխովովի կամուրջը (Տեսանյութ)

«Ժողովուրդ». ԱԳՆ կին դիվանագետի հորը, սպանություն պատվիրելու համար, կալանավորել են. դիվանագետին սպառնում են

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 25-ին iravaban.net-ը նյութ էր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ:

2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ: Վերջինս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում եւ Վրաստանում՝ կատարելով հյուպատոսի պարտականությունները, եւ տեւական ժամանակ է ահազանգում է իր ընտանիքի շուրջ կատարվող դեպքերի մասին, սակայն իրավապահ համակարգում քար լռություն է:

Մարինա Խաչատրյանը պնդում է, որ նախկին ամուսնուց բաժանվել է 10 տարի առաջ՝ առանց թշնամության ու կոնֆլիկտների։ Մարինան փորձել է կապվել նախկին ամուսնու հետ, հասկանալու՝ ինչ է կատարվել, եւ արդյոք նա հավատացել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին. «Ես ուզում էի լսել նրան, բայց ինքը չցանկացավ ինձ հետ խոսել»։

Տիգրան Խաչատրյանի ընտանիքը հետագայում է հասկացել, թե ինչու են այս իրադարձությունները տեղի ունենում իրենց հետ։ Նրանցից փորձել են գումար շորթել, իսկ գործարարի ձերբակալությունը կազմակերպել են՝ իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու համար։

ՌԴ-ում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։

«Որեւէ փաստական տվյալ գործում չկա, չկա ապացույց, որ Տիգրան Խաչատրյանը հանցանք է կատարել։ Կան ընդամենը անանուն անձանց կողմից հայտնած տեղեկություններ, ինչպես նաեւ մեր ողջամիտ կասկածը, որ այդ անանուն վկաները այստեղից են գործուղվել եւ ցուցմունք տվել Խաչատրյանի դեմ», – նշում է Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սիմոնյանը։

Գաղտնի վկաներից մեկը, ըստ Մարինա Խաչատրյանի, իր մոր մանկության ընկերուհին է, ով որոշ ժամանակ անգամ իրենց տանն է բնակվել։

Երկրորդ գաղտնի վկան նույնպես ընտանիքին մոտ մարդ է եղել։ Նրա հետ կապված, մինչեւ ձերբակալությունը, առեղծվածային միջադեպ է տեղի ունեցել։ Մի օր նա Տիգրան Խաչատրյանին հրավիրել է սրճարան՝ սուրճ խմելու։ Տուն վերադառնալուց հետո սրճարանի աշխատակիցները կապվել են Խաչատրյանի հետ եւ հայտնել, որ նրան գաղտնի տեսաձայնագրել են։

Ըստ քրեական գործի՝ քննությամբ չպարզված ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, Երեւանում Տիգրան Խաչատրյանն իբր հանցավոր դիտավորության իրականացման մեջ ներգրավել է մեկ այլ անձի, որը հետագայում ստացել է վկայի կարգավիճակ՝ «Ավետիսյան Ա.Ա.» կեղծանունով։ Վերջինս համաձայնել է մասնակցել սպանությանը 20.000 ԱՄՆ դոլար պարգեւատրման դիմաց՝ պարտավորվելով 80.000 ԱՄՆ դոլարի դիմաց գտնել մեկին, ով անմիջականորեն կիրականացնի սպանությունը։ Գաղտնի վկան, համաձայնելով մասնակցել սպանությանը, փաստացի տեղեկացրել է իրավապահ մարմիններին Տիգրան Խաչատրյանի առաջարկի մասին։ Այսինքն, Երեւանում սպանության պատվեր ստանալուց հետո նա ոչ թե դիմել է տեղի ոստիկանությանը, այլ մեկնել է ՌԴ ու այնտեղ, կոնկրետ ոստիկանական բաժնում, հաղորդում տվել հանցագործության մասին։

ՀՀ ԱԳՆ դիվանագետը պնդում է, որ հանցավոր խումբը, որը ցանկանում է իրենց ընտանիքից գումար շորթել, շարունակում է գործել, իսկ խմբի անդամներից մեկը ներկայումս գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Այս ամենի մասին Խաչատրյանների ընտանիքը հայտնել է Հայաստանի իրավապահ մարմիններին, օգնություն խնդրել, սակայն պատշաճ արձագանք չի ստացել։

«Հայրս երբեք հանցավոր անցյալ չի ունեցել, հանցավոր պատմությունների մեջ ներգրավված չի եղել։ Միայն մեկ քրեական գործով է անցել որպես վկա, դա շատ հայտնի քրեական գործ է եղել։ Այս անդրազգային հանցավոր խումբը կապ ունի այդ գործի մեղավորներից մեկի հետ, ում վերաբերյալ հայրս վկայություն է տվել։ Մեզ նույնիսկ հայտնի է այն անձը, ով հորս դեմ այդ պատվերն իջեցրել է ՌԴ իրավապահ մարմիններին։

Այս տեղեկությունները մենք փոխանցել ենք ՀՀ իրավապահ մարմիններին։ Օգոստոս ամսից մինչ օրս հայտնվել ենք շատ դժվար իրավիճակում, քանի որ պատշաճ քայլեր ու պատասխան չենք ստացել մեր իրավապահ մարմիններից»,- նշել է նա։

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը պնդում է, որ քրեական գործում ապացույցները բացակայում են, եւ եթե դրանք լինեին, ապա զննության կամ գոնե փորձաքննության կենթարկվեին։ Ըստ ՌԴ նախաքննական մարմնի՝ 2024 թվականի հուլիսի 16-ին Գարեգին եւ Արամ Մուրադյանները կամավոր համագործակցությամբ ներգրավվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների մեջ, որոնց շրջանակում իրականացվել է նրանց սպանության իմիտացիա։ Այնուհետեւ, ըստ գործի նյութերի, գաղտնի վկան հայտնել է, թե Տիգրան Խաչատրյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն վերջինիս տեղեկացրել է, որ պատվերն իրականացված է, եւ համացանցի միջոցով ուղարկել է սպանության լուսանկարները։

Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը։ Նրա ընտանիքն ու փաստաբանները խորապես համոզված են, որ նրա դեմ Հայաստանում «պատվեր» է իրականացվում՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ կապ ունեցող անձանց կողմից։ Խաչատրյանների ընտանիքը դիմել է ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Քննչական կոմիտեին։ Չնայած ՔԿ-ում շորթման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝ քննությունն ամիսներ շարունակ տեղից չի շարժվում։

Սա դեռ վերջը չէ: Ըստ ԱԳՆ դիվանագետի հայտարարությունների՝ իր ընտանիքին սպառնում են՝ նշելով. «Փողը տվեք, հորդ հարցը կլուծվի։ Եթե չտաք, հայրդ կմնա այնտեղ, կնստի 15-20 տարի, կուղարկեն Սիբիր»։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Մարինե Խաչատրյանի հետ, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն: Հետաքննությունը շարունակվում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






«Ինտերի» նախագահը` Ինձագիի ապագայի մասինԴա իմ «Ինտերը» չէր. Ինձագին` ՉԼ եզրափակիչում պարտվելու մասինՈչինչ, որ իրար հայհոյենք, լուրջ մի վերաբերվեք, մի լսեք. Աննա Հակոբյանը դիմել է երեխաներինԴուք ուղղակի կապշեք. ինչպիսին էին հայ հայտնիները մանուկ ժամանակԲրյանսկի մարզում արտակարգ իրավիճակի պատճառը պայթյունն էր. Նահանգապետ ԲոգոմազԻնչպիսին էին նրանք, երբ քաղաքականության մեջ չէին (Ֆոտոշարք)Երկաթուղային դիվերսիայով, բանակցություններից առաջ, ինչ-որ մեկը միտումնավոր սրում է իրավիճակը. Ուկրաինական աղբյուրՏեսախցիկը ֆիքսել է ուկրաինական հրամանատարական կետին ФАБ-3000 3 տոննայանոց ավիառումբի հարվածի պահը (Տեսանյութ) ՌԴ-ում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջըՌուսական ավիացիան ոչնչացրել է Օրեխովովի կամուրջը (Տեսանյութ)Այսօր Երկրի վրա կսկսվի այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկների շարքըԲրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո)Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգըՊարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top