ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ քննարկումների Մասկը կոչ արեց արհեստական ​​բանականության հետ կոպիտ չխոսել. կվիրավորվի Բուլղարիայում հրկիզվել են Ուկրաինայի բանակին կապով ապահովող Starlink-ի 17 անտենաներից 11-ը Ժամանակն է, որ կառավարությունը քայլի փայտակոճերով Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան Նպատակն արդարացնում է միջոցը․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան

Ինչ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ՔԿԾ մամուլի պատասխանատուն մանրամասներ է ներկայացրել (ArmeniaSputnik)

Քրեական

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ, պարբերաբար ներկայացրել է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման պահանջներ։

Որոշվել է անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ ՔԿՀ։ Ի աջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։

2 դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ