Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու

Կանխամտածված սպանությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն.Բացառիկ մանրամասներ Էջմիածնի արյունոտ միջադեպից

Իրավական

Մարտի 22-ի գիշերը ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ ժամը 01։30-ին սահմաններում Էջմիածնի Արտիմետ բնակավայրում գործող գազալցակայանում  կրակոց է հնչել, մեկ անձ մահացել է։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, որը հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում: Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր։

Ժամեր անց պարզվել է նաեւ կասկածյալի ինքնությունը, որն Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանն է։  Դեպքի փաստով ՔԿ–ում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն հատկանիշներով։

Հատկանշական այն է, որ կատարված ողբերգությանը միանգամից քաղաքական ենթատեքստ տրվեց զուտ այն պատճառով, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում: 

Իրականում ինչն՞ է ընկած այս ողբերգության հիմքում, ի՞նչ է նախորդել եւ հաջորդել կատարվածին, եւ առհասարակ ինչքանո՞վ է կատարվածը առնչվում Էջմիածնի քաղաքապետի ընտանիքին, այս եւ հասարակությանը հուզող այլ հարցերի շուրջ հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով Iravunk.com-ը սկսել է բազմակողմանի հետաքննություն:

Հետաքննության շրջանակներում նախ փորձել ենք օբյեկտիվ իրողությունները պարզել տեղացիներից, եւ ահա ըստ Արտիմետ համայնքում ակտիվորեն շրջանառվող լուրերի` տեղի է  ունեցել ոչ կանխամտածված սպանություն: Ըստ հետաքննության շրջանակում հավաքագրվող տեղեկատվության, այն որ սպանության մեջ կասկածվող Կարեն Բադալյանը ընդամենը ինքնապաշտպանվել է` կան վկայող դրվագներ, որոնք ներկայացվել են քննությունն իրականացմող մարմնին:

Ըստ մեր աղբյուրների` արյունոտ միջադեպից ժամեր առաջ սպանված Արթուր Պարոնյանը և Կարենը (Ճապ) մականվամբ  հանդիպել են ընկերական միջավայրում՝ գարեջրատանը, որտեղ նույն տեղեկություններով` եղել է վիճաբանություն միմյանց միջև։ Տեսախցիկները ֆիքսել են այդ փաստը, անգամ ոստիկանները ունեն տեսաձայնագրությունը: Վիճաբանությունից հետո Կարենը եկել է գազալցակայան, որտեղ հաճախակի էր գտնվում։ Որոշ ժամանակ անց նրան զանգահարում է Արթուր Պարոնյանը և պնդում, որ նրանք պետք է հանդիպեն։ Ըստ շրջանառվող ստուգվող լուրերի` Կարեն Բադալյանը երկու անգամ մերժում է նրան, սակայն Պարոնյանը համառորեն, ըստ շրջանառվող լուրերի` ալկոհոլի ազդեցության տակ  պնդում է, որ պետք է տեսնի իրեն անհապաղ և տեղը պարզելուց հետո գիշերը ժամը 2-ի սահմաններում 4 մեքենայով, ըստ նույն լուրերի զինված, շարժվում է դեպի գազալցակայան, որտեղ  րոպեներ անց տեղի է ունենում դեպքը։ 

Մեզ հաջողվել է բացառիկ մանրամասներ պարզել նաեւ, թե ինչ կապ ունի սպանվածի եւ կասկածյալի հետ Էջմիածնի քաղաքապետի ամուսին Արամ Միրզոյանը:

Պարզվում է Արամ Միրզոյանը բարիդրացիական հարաբերությունները  է ունեցել  հանգուցյալի Արթուր Պարոնյանի հետ։ Նրանք հաճախակի են հանդիպել, ավելին` մեր հավաստի աղբյուրի պնդմամբ նրանք երբևիցե ոչ մի կոնֆլիկտ չեն ունեցել, գումարային ոչ մի խնդիր չեն ունեցել։ Արամ Միրզոյանը այդ դեպքից 1 օր առաջ ընտանիքի անդամների հետ միասին գտնվել է Վրաստանում՝(դա եւս արձանագրել ենք հետաքննության շրջանակներում) կնոջ՝ Դիանա Գասպարյանի տարեդարձի կապակցությամբ, բայց դեպքի մասին իմանալով՝ շտապել են Հայաստան։ 

Տեղացիների հավաստմամբ` Էջմիածնի քաղաքապետի ամուսինը առհասարակ բնույթով հավասարակշռված, զուսպ եւ ոչ կոնֆլիկտային անձ է, նույնը նրա ընտանիքի անդամները:

 

Հ.Գ. Iravunk.com-ը շարունակելու է բազմակողմանի հետաքննություն իրականացնել, եւ հանրությանը` քննությանը զուգահեռ ներկայացնել, թե ի վերջո ինչն է ընկած այս արյունոտ միջադեպի հիմքում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ