Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Վիլեն Գաբրիելյանն անամոթաբար ստում է. Կորյուն Սիմոնյան

Թեմա
«Քիչ առաջ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, թե իբրև ես իրեն շանտաժ եմ արել, ինչի համար էլ ինքը հայհոյել է ու չի զղջում։Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Վիլեն Գաբրիելյանը անամոթաբար ստում է, իմ կողմից որևէ շանտաժ չի եղել։
 
Դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. Գյումրու տիկնիկային թատրոնում ընտրական տեղամաս կար, Վիլեն Գաբրիելյանը հարբած վիճակում ծիկրակում էր թատրոնի պատուհանից, ես դուրս եկա ու տեսա ճոճվող Վիլեն Գաբրիելյանին, նրան ուղեկցող մի անձի ու 4 ոստիկանի հետ, փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, ու էդ ընթացքում Վիլեն Գաբրիելյանն ինձ ասաց՝ «ինչ ես տենց թարս նայում», ես էդ պահին հանեցի հեռախոսս ու որոշեցի, որ նրա հետ պետք է տեսախցիկի առկայությամբ խոսեմ։
 
Մի քանի հարց տվեցի, թե ինչու է հարբած, ինչ է խմել, ինչ խնդիր ունի ոստիկանների հետ և այլն, ինչից հետո փորձեցի հեռանալ, սակայն նա ու իրեն ուղեկցող անձը սկսեցին ինձ ու օպերատորիս հետապնդել, հայհոյել։
 
Նախ ինչ հայհոյել ես, քեզ ես հայհոյել, Վիլեն Գաբրիելյան, երկորդը՝ չփորձես ինձ զրպարտել, թե ես քեզ շանտաժ եմ արել։ Դու Գյումրիում հարբած հասարակական կարգ ես խախտել, ու ես ցանկացած պարագայում այդ տեսանյութը հրապարակելու էի, ինչը արել եմ։
 
Factor TV-ի իմ գործընկերներին խնդրում եմ նաև հրապարակել իմ այս արձագանքը՝ ի պատասխան Վիլեն Գաբրիելյանի հրապարակած զրպարտության», - գրել է «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրող ԿՈՐՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ