Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

Մարտուն Գրիգորյանի թիմակից Անահիտ Խալաթյանն ազատության մեջ է

Իրավական

«Տատիկների գործ»-ով դատարանը մերժել է քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը:

 

«Տիկին Անահիտն ազատության մեջ է:

 

Որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողությունը»,- այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

 

Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 30-ին ընթացող ընտրությունների ընթացքում քաղաքացիական հագուստով անձինք բերման էին ենթարկել ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանին և տարեց այլ կանանց։

 

Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Անահիտ Խալաթյանի գլխին հարվածել են, ասել՝ «ցմահ նստելու ես, ինչ ես գտել Մարտունի մեջ»։

 

Անահիտ Խալաթյանին մեղադրանք է ներկայացվել ընտրակաշառքի խոստման վերաբերյալ, որը Խալաթյանը չի ընդունել՝ հերքելով այն։ Քննիչը միջնորդել է Խալաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ