Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Քննի­չի հետ ծա­նո­թա­նա­լուց հե­տո եր­գե­լու է`«Ախ, մա­մա ջան, ինձ տա­նում են մա­գա­դան». ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՊՈՏԵՆՑԻԱՅԻ ԽՆԴԻՐ ԿԱ

 (ՆԻԿՈԼԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ, ԻՍԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ սեք­սո­պատո­լոգ­նե­րի` հա­յաս­տան­յան ներ­կա ի­րա­վի­ճա­կը նման է նրան, որ մե­կը ու­զում է, մյու­սը` չի կա­րո­ղա­նում։

 **

 ԸՍՏ ԻՐԱՎԻՃԱԿԻ

 (ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` «ЖИЗНЬ НЕ ВОЗМОЖНО ПОВЕРНУТЬ НАЗАД» ԵՐԳԸ ԵԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` ե­թե Ա­ղա­զար­յա­նը ան­ձեռնմ­խե­լիութ­յու­նից զրկվե­լուց հե­տո եր­գեց վե­րոնշ­յալ եր­գը, ա­պա քննի­չի հետ ծա­նո­թա­նա­լուց հե­տո եր­գե­լու է`«Ախ, մա­մա ջան, ինձ տա­նում են մա­գա­դան»

 **

 ՔՊ-Ի ՀԻՄՆԸ

( ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ՔՊ - ԱԿԱՆ ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Ղա­րա­բաղ ա­սե­լիս` զզվանքս գա­լիս է,

Չ­գի­տեմ` ին­չու է այդ­պես։

 **

 ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ

(ՀԱՅՈՑ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ ՈՒ ԷՋՄԻԱԾԻՆ. ՎԱՐԴԱՆԻԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ թեո­լոգ­նե­րի, այն, որ Վար­դա­նի­կը Գ­յում­րու քա­ղա­քա­պետ ընտ­րվե­լով, ու­զում է նաեւ վար­չա­պետ դառ­նալ, գլխի էին ընկ­նում, բայց որ ու­զում է ձե­ռի հետ նաեւ կա­թո­ղի­կոս դառ­նա, չէին հա­վա­տում։

**

 ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Ա ՄԵՌՆՈՒՄ

­Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից հայ­տա­րար­ված Գ­յում­րու ընտ­րութ­յան արդ­յունք­նե­րը ցույց տվեցին, որ ոչ մի ու­ժի մոտ Գյումր­վա տրնգին, որ­պես մե­նա­պար, չստաց­վեց, եւ մնա­ցին քո­չա­րիի հույ­սին։

**

ԼԵՆԻՆԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ

Ըստ ԿԸՀ-ի` Գյումր­վա ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո, ե­թե ընդ­դի­մութ­յու­նը հա­մախմբ­վի եւ քա­ղա­քա­պետ ընտ­րի ­Կոմ­կու­սի թեկ­նա­ծու Վար­դան ­Ղու­կաս­յա­նին, ա­պա միաս­նա­կան ընդ­դի­մութ­յան քա­ղա­քա­պե­տը Գ­յում­րիում կո­մու­նիզմ  կկա­ռու­ցի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ