Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Կարծես թե դատավորների եւ նրանց անձնակազմի համար մի 300 տարվա աշխատանք է բացվել. Էդվարդ Միլիտոնյան

Մշակութային

Հայաստանի Գրողների միության շենքի հարցն իսկական գլխացավանք է դարձել: Շուրջ մեկ տարի է, ինչ ընթանում է դատական նիստ՝ Միությանը պատկանող շենքերը պետականացնելու համար: Երեք դատ արդեն իսկ կայացել է՝ Սեւանում, Ծաղկաձորում գտնվող Գրողների միության հանգստյան տների, ինչպես նաեւ Երեւանում Գրողների միության շենքի վերաբերյալ: Այսօր՝ ապրիլի 2-ին, կկայանա արդեն չորրորդ դատը՝ Ծաղկաձորի շենքի վերաբերյալ: Գրողների միության պաշտպան, «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այս ողջ գործընթացում տրամաբանություն չի տեսնում: Ըստ փաստաբանի, հայցապահանջը իրավազուրկ է՝ բխող բոլոր իրավական հետեւանքներով: Փաստաբանն ու Միության ղեկավարը համարում են, որ այդ շենքերը պետության հետ քիչ կապ ունեն: Այս հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար «Իրավունք»-ը զրուցեց Գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ:

— Այս պահին ի՞նչ դատական ընթացքի մեջ եք եւ, ի վերջո, ինչո՞ւ է պետությունը ցանկանում Հայաստանի գրողների միության շենքն ու հանգստյան տները պետականացնել:

Նախ ասեմ, որ այդ շենք-շինությունները կառուցված են եղել բացառապես գրողների հոնորարների շնորհիվ: Եղել են մշակութային ֆոնդեր, ամեն հրատարակչությունից 10 տոկոս պահվել են, որի շնորհիվ կառուցվել են շենքերը, ու դա համարվում է Գրողների միության սեփականություն: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ այն ամբողջապես անցել է Միության տիրապետության տակ: Այս վեճը արդեն տարուց ավելի է, ինչ շարունակվում է: Եվ այս մեր երեք շենքերի դեմ հայց է ներկայացվել Վարչական դատարան, որպեսզի դրանք պետականացվեն: Ընդ որում՝ խոսքը միայն մեր շենքերի մասին չէ, նաեւ Նկարիչների միության շենքերին է վերաբերում այս ամենը: Ապրիլի 2-ին կլինի հերթական ՝ չորրորդ դատը` կապված Ծաղկաձորի հանգստյան տան շենքի հետ: Հատկանշական է, որ այս բոլոր հայցերը ժամկետանց են, քանի որ նրանք դիմել են 24 տարի անց: Սա էլ է լուրջ իրավական հարց, որը պետք է դեռ ուսումնասիրել:

Շատ կարեւոր եմ համարում հանրության ուշադրությունը սեւեռել եւս մեկ հանգամանքի վրա, որ Վարչական դատարանում, մեր՝ Հայաստանի գրողների միության շենքի վերաբերյալ դատախազության հայցը դատավորը մերժել է: Սակայն, մերժում ստանալուց հետո, հիմա էլ դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան: Սա առաջին հերթին մեր՝ արվեստագետների, գրողների իրավունքի խնդիրն է: Սա, կարծում եմ՝ խտրական մոտեցում է:

Պարոն Միլիտոնյան , ինչո՞վ է պայմանավորված նման խտրականությունը:

Չգիտեմ, չեմ կարող ասել: Ունեմ կասկածներ, որ խտրականություն կա այստեղ, քանի որ տարիուկես է այս դատը շարունակվում է, եւ նման մոտեցում միայն մեր նկատմամբ է իրականացվում, որն անհասկանալի է: Առջեւում կլինեն եւս ասուլիսներ, քննարկումներ այս առիթով:

Նման դատական գործընթացի մեջ են նաեւ հաշմանդամների շենքերը՝ կույրերի, խուլ եւ համրերի, ինչպես Դուք նշեցիք, նաեւ Նկարիչների միության շենքերը…

Կույրերը Հայաստանով մեկ շենքեր ունեն կառուցած: 50 շենքերի մասին է խոսքը: Սակայն, առաջնայինը մեր ու նկարիչների շենքերն են դրել վտանգի տակ: Ի դեպ, խոսքը, ընդհանուր առմամբ, գնում է մեծ քանակությամբ շենքերի մասին, մոտավորապես՝ 27 հազար շինությունների նկատմամբ ունեն հավակնություններ, որոնց մեջ մտնում են նաեւ հասարակական կազմակերպություններ եւ այլն: Ի դեպ, Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր Սիսակ Գաբրիելյանը (Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր), որը երկու ընթերցմամբ ընդունվել է, սակայն դեռ չեն հրապարակել իրենց պաշտոնական կայքերում: Կարծես թե դատավորների եւ նրանց անձնակազմի համար մի 300 տարվա աշխատանք է բացվել (ծիծաղում է, - հեղինակ): Անգամ խոսում էին, իբր այն կազմակերպությունները, որոնց նկատմամբ հայցեր է ներկայացված, դրանց չի վերաբերում: Բա այդ դեպքում ո՞ւմ է վերաբերում: Իսկ այդ հայցերն էլ այս աստիճան սարքովի եւ անհեթեթ են: Բա սրա վե՞րջը… Մեր սփյուռքահայ գրողները՝ 150 անդամ, խիստ անհանգիստ նամակներով դիմել են իրենց երկրների դեսպաններին, քաղաքագլուխներին՝ առ այն, որ իրենց շահերին են դիպչում Հայաստանում: Ընդհանրապես, ոչ մեկ չի պատրաստվում այս վեճի մեջ զիջել եւ ապուշի նման նայել, թե ինչ են բերում իրենց գլխին՝ ի դեմս շենքի պետականացմանը: Ի դեպ, նաեւ ասեմ, որ մենք շարունակում ենք մեր ակտիվ գործունեությունը եւ երեկ՝ ապրիլի 1-ին, ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան գրականության շաբաթի բացումը: Հրավիրում ենք ՀԳՄ անդամ մանկագիրներին ՝ ընթերցելու իրենց ստեղծագործություններից: Փակումը՝ ապրիլի 4-ին է, ժամը՝ 14.00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված