Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Հիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ` ի դեմս որոշ քաղաքական գործիչների

Մշակութային

Առաջ ապրիլի 1-ն անվանում էին «խաբելու օր», բայց, քանի որ հիմա տարին 12 ամիս ժողովուրդը խաբված է, այնուհանդերձ, եկեք այն անվանեք մյուս տարբերակով ՝ հումորի օր: Այդ առիթով «Իրավունք»-ը զրուցեց հումորի վառ ներկայացուցի չ, դրամատուրգ, սցենարիստ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, որն առաջիններից էր, ով ուղիղ եթերում՝ 50 րոպե հանիսատեսին պահում էկրանների առաջ՝ իր բավականին սուր հումորով, որը բացարձակ չէր պարունակում գռեհիկություն, ինչը մեր օրերում շատ է տարածված:

Դուք հանրությանը ծանոթ եք դեռեւս 2000-ականների սկզբից, երբ վարում էիք «Բեռնարդ Շոու» հեռուստածրագիրը: Ներկայիս եւ այն ժամանակների  հումորը շա՞տ է տարբերվում:

— Լավ հումորը, միշտ էլ մնում է լավ հումոր: Սկսված Չապլինի ժամանակներից մինչեւ, եթե անգամ գնանք այստեղից սկսած դեպի 20-30 տարի հետո՝ արհեստական բանականության հումորի, որը, փառք Աստծո, դեռեւս չի կարողանում, ապա բոլոր ժամանակների հումորը եթե լավն է, կրողն ու կատարողը լավն է,ապա դա շատ կարեւոր է: Այժմյան եւ այն ժամանակվա տարբերությունն այն է, որ հիմա համացանցային հումորն է ակտիվացել, որը սկսնակ հումորիստները, շատ դեպքերում չիմանալով, որ շատ տարիներ առաջ եղել է, ակտիվորեն վերցում եւ կրկնում են: Թե որն է լավ, որն է վատ, ասել չեմ կարող: Ամեն ժամանակ իր հումորն ունի՝ դա բխում է ժամանակներից: Իսկ թե որքանով այն կմնա տարիներով, այդքան էլ կհամարվի դասական, կամ՝ ոչ:

Իսկ հանդիսատե՞սը…

— Հանդիսատեսի առումով , ոչինչ չի փոխվել: Այն հանդիսատեսը, որը կար առաջ եւ իր նախընտրած հումորի տեսակն է ունեցել, այդ հումորը եւ հումոր մատուցողները կան, ներկայացոմներ են տալիս, խաղում են սիթքոմերում: Չնայած առողջ, հետաքրքիր նորարարությունները գնահատելի են: Ինքս հետեւողական եմ, նայում ու սպասում եմ, թե ինչ նորարարություն կա հումորի բնագավառում եւ փորձում եմ ժամանակից հետ չմնալ: Հանդիսատեսի համար կա կա՛մ լավ հումոր, կա՛մ վատ: Միջինը չկա:

Առհասարակ մեր հասարակությունն ինչպիսի՞ հումորի կարիք ունի:

— Կարծում եմ՝ հասարակությունն ունի լիցքաթափվելու կարիք: Հիմա շատ էլեկտրականացված ենք: Ատելությունը միմիանց նկատմաբ շատացել է: Կարծում եմ՝ սցենարիստները կամ կատարողները կարող են իրենց թույլ տալ նաեւ քաղաքական հումոր, բայց առանց որեւէ մեկի կողմից կաշառված լինելու: Այսինքն՝ կատակել բոլոր ժամանակների քաղաքական գործիչների նկատմամբ: Կարեւոր է, որ դա ծաղր չլինի եւ կարողանա լիցքաթափել:

Ձեզ դո՞ւր է գալիս ներկայիս հումորը, որը հնչում է ամենուր:

— Իհարկե, ներկայիս հումորի մեջ լավ բաներ կան: Պարզապես, ներկայիս հումորը շատ դեպքերում վերափոխված հին հումորն է՝ ավելի մոդեռնիզացված: Ես հիմա կրկին անում եմ այն, ինչ արել եմ ժամանակին եւ դրա հետ միասին փորձում եմ ժամանակից հետ չմնալ: Հստակ սահմանում տալ չեմ կարող, քանի որ բեմական հումորն ունի իր կանոնները, համացանցայինն՝ իր, սակայն ընդհանուր առմամբ՝ կրկին, եթե մի բան ծիծաղելի է, ապա ծիծաղելի է:

Արդյո՞ք հումորը չպիտի նաեւ կրթի:

— Եթե մարդն իր ընտանիքից ելնելով հակված է կրթվելու, ինքնակրթվելու, կամ ուղղակի իր շրջապատից կրթվելու, նա կկրթվի: Կարծում եմ՝ շատ մեծ ծանրություն է դրվում հումորի ուսերին: Առողջ սատիրան կարող է ինչ-որ ուղություններ ցույց տալ, կարող է ընդգծել վատն ու բացասականը, սակայն այդտեղ էլ պետք է զգույշ լինել, որ վատը ընդգծելով, ծիծաղելի դառնալով , չդառնա կուռք եւ այդ կերպարները չտարածվեն ավելի: Մարդն ինքն իրենով պետք է որոշի՝ կա՛մ ինքնակրթվում է, կա՛մ՝ ոչ: Հումորը ողջ աշխարհում լիցքաթափման համար է նախատեսված:

Կրթո՞ւմ է:

— Չգիտեմ, որքանով է կրթում: Դասականներից վերցրած՝ Ջորջ Բեռնարդ Շոու, Մարկ Տվեն, Շեքսպիր եւ այլն, նրանք, իհարկե, գիգանտներ են: Այնտեղից ենթադրություններ կարելի է անել, որ մարդը Շեքսպիր է կարդում, կամ Մոլիերից հումորային մաս է կարդում՝ արդեն կրթվում է: Ամեն դեպքում, սատիրային տարբերակները կրթում են, բայց  Հայաստանում կան, թե՝ ոչ, չգիտեմ: Իմ համեստ ուժերով փորձում եմ ինչ-որ բաներ անել: Թե որքանով է ստացվում, չեմ կարող ասել:

Ձեզ կրկին կտեսնե՞նք հումորային որեւիցե ծրագրում:

— Դժվար թե, ինձ հումորային ծրագրում տեսեք: Ես ինձ երբեք էլ եթերում չեմ սիրել, սակայն ետնաբեմում, անտեսանելի ֆրոնտի մարտիկ, սցենարային աշխատանքներ միշտ անում եմ եւ կփորձեմ շարունակել աշխատել: Հիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ՝ ի դեմս որոշ քաղաքական գործիչների: Նրանք ավելի ծիծաղելի են, քան պրոֆեսիոնալ հումորիստները: Մեր ժամանակ էլ կար այդ մրցակցությունը, սակայն գնալով շատանում է:

Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին՝ հումորի օրվա կապակցությամբ:

— Հանդիսատեսին կմաղթեմ, որ ապրիլի 1-ը չնայած դժվարություններին, այնուամենայինիվ, մնա հումորի օր եւ չդառնա խաբելու օր, քանի որ,ինչպես նշեցիք, այդ երեւույթը գնալով շատանում է: Երբ մենք վերաբերվենք ապրիլի 1-ին, որպես հումորի օր, հանկարծ խաբված չլինենք: Խաղաղություն Հայոց աշխարհում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված